ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ամփոփել է մեկ ամիս առաջ մեկնարկած «Ապագայի գործակալե դպրոցե նախագծի արդյունքները: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մամլո ծառայությունում:
Աղբյուրի համաձայն, դասընթացների ժամանակ դպրոցի առաջին շրջանավարտները ծանոթացել են ապահովագրության հիմունքներին, վաճաքների հմտություններին, այնուհետև ինքնուրույն փորձել են վաճառել ապահովագրական պրոդուկտներ: Ուսումնական պրոցեսը եղել է մրցութային սկզբունքով և վերջում հաղթող են ճանաչվել այն մասնակիցները, որոնք վաճառել են ավելի շատ ապահովագրական վկայագրեր:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Անտոնյանը, շնորհավորելով մասնակիցներին, նրանց հանձնել է վկայագրեր և պատվոգրեր: Նա նաև շեշտել է. ՙԽելացի, կիրթ երիտասարդներին մենք համարում ենք ռազմավարական պոտենցիալ և մեր ընկերության շարժիչ ուժը: Նման ուսումնական ծրագրերը հատկապես կարևոր են հզոր գործակալական ցանց ունենալու համար, քանի որ գործակալի մասնագիտությունը չի դասավանդվում Հայաստանի ուսումնական հաստատություններում: Մենք դրան միշտ մեծ ուշադրություն ենք դարձնելու՚: Մասնակիցները, շնորհակալություն հայտնելով նախագծի ղեկավարներին, նշել են, որ մեծ հաճույքով են սովորել և իրենց համար բացահայտել ապահովագրության հետաքրքիր աշխարհը:ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբաթցյանն ավելացրել է, որ նախագծի բոլոր մասնակիցներն էլ ապագայում կարող են դառնալ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության աշխատակիցներ և հենց այսօր հնարավորություն ունեն աշխատանքի անցնել ընկերության գործակալական ցանցում: Հիշեցնենք, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրությունե իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,98 միլիարդ դրամ (7,2 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 46 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13 գրասենյակ Երևանում, և 33՝ Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից: