Հունիսի 7-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է Գորիսի միջադեպը: Այդ մասին լրագրողներին հաղորդել է կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՙՆիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական և կուսակցական հարցեր, ինչպես նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականին առնչվող հարցեր, սակայն հարցն իրավական հարթությունում է, և բոլոր մեղավորները պատասխան կտան օրենքի առջև՚, - հայտարարել է նա: Ընդ որում Շարմազանովն ավելացրել է, որ նոր մարզպետի թեկնածություն և կադրային փոխատեղումներ չեն քննարկվել: