Գազի գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա հայ հասարակության սոցիալական դրության վրա, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
ՙԵրկրում պայթունավտանգ վիճակ է: Կառավարությունը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի իրավիճակը հարթելու համար՚,- ընդգծել է կոմունիստը:
Միաժամանակ նա ցավով նշել է, որ գազի գնի բարձրացումը միգրացիայի նոր ալիք կբարձրացնի, և այդ իրավիճակում ամենից շատ կտուժի հայկական գյուղը, որը կզրկվի վերջին երիտասարդությունից: ՙԳործող իշխանությունը պետք է խոսքից գործողությունների անցնի, պետք է բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծվեն`միգրացիան կանխելու նպատակով:
Ըստ որում, Թովմասյանը ենթադրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման դեպքում կարելի էր կանխել ռուսական գազի գնի բարձրացումը: