Ցավալի է, որ ղարաբաղյան
հակամարտության առնչությամբ Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը, ադրբեջանական
իշխանության ռազմատենչ հռետորաբանությունը, պետական մակարդակի հասցված
քսենոֆոբիայի քաղաքականությունը, որոնք խոչընդոտում են խնդրի խաղաղ կարգավորմանը,
պատշաճ արտացոլում չեն գտնում Մինսկի միջնորդների հայտարարության մեջ: Այդ մասին
ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնլով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը:
Ըստ
որում, նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք
չունի, սակայն այդ հարցի առնչությամբ Բաքվի ապակառուցողական քաղաքականության
պատճառով խնդրի մոտալուտ լուծման մասին խոսել դեռևս չենք կարող:
Անդրադառնալով
հայտարարությունում տեղ գտած ՙԼեռնային Ղարաբաղի հարակից օկուպացված տարածքներ՚
ձևակերպմանը`Շարմազանովն ընդգծել է. ՙԱյո, օկուպացված տարածքներ, իրոք, կան. դրանք
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ետաշենը, Մարտունաշենը, Արծվաշենն են, որոնք
Բաքուն օր առաջ պետք է հետ վերադարձնի: Պետք է նշեմ, որ Ղարաբաղի ժողովուրդը
պատերազմ չի սկսել, այն ստիպված էր պատասխանել Ադրբեջանի ռազմական գործողություններին: Ղարաբաղյան
հակամարտությունը տարածքային վեճ չէ: Դա ժողովրդի ինքնորոշման հարց է՚:
Շարմազանովը
կրկին ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց
ապահովելու համար հարկավոր է վերադարձնել Ստեփանակերտը բանակցությունների սեղանի
շուրջ, քանի որ հենց նրա խոսքից է կախված խնդրի վերջնական լուծումը: ՙԻնչ վերաբերում
է հակամարտության կարգավորման ժամանակ փոխզիջումներին, այդ հարցը պետք է որոշվի
Ստեփանակերտի կողմից` բանակցությունների սեղանի շուրջ վերջինիս վերադարձից հետո:
Հենց նա պետք է որոշի`ի±նչ հարցերում և որչա±փ փոխզիջման գնալ՚,- նշել է
փոխխոսնակը:
Ըստ
որում, Շարմազանովը նաև դրական պահեր է առանձնացրել միջնորդների
հայտարարությունում: ՙՀայտարարությունից պարզ է դառնում, որ համանախագահները
համաձայն են, որ Լեռնային Ղարաբաղն ինքնուրույն սուբյեկտ է, որի միջանկյալ և
վերջնական կարգավիճակը պետք է որոշվի`Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտման հիման վրա,
ինչը պարտադիր ուժ կունենա՚:
1994
թվականի հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահները Հարավային Կովկասի երկրներին առաջարկել են մտածել վերջին 20 տարվա
ձեռքբերումների շուրջ£
Միջնորդներն
ընդսմին նշում են, որ հրադադարի մասին համաձայնագիրը չի լուծում Լեռնային Ղարաբաղի
հակամարտությունը. ՙայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները թողեց «գրավյալե և չկարողացավ առաջընթաց ապահովել
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում՚£ Ընդ որում, համանախագահները նշում են, որ
հակամարտության լուծումը պետք է ներառի տարրեր, որոնք նշված են համանախագահ
երկրների նախագահներիª 2009-2013 թվականների հայտարարություններում, և նախատեսում
են Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ
կարգավիճակ և ինքնիշխանության ու անվտանգության երաշխիքներ, միջանցք, որը կկապի
Հայաստանը Լեռնային Ղարաբաղին, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ, որը
կորոշվի ապագայումª նրա բնակչության պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ազատ
կամարտահայտման ճանապարհով, բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների
վերադարձի իրավունք, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներª այդ թվում
խաղաղապահ ուժեր£