Արամ MP3-ն բացահայտել է Եվրատեսիլում իր ելույթի
գաղտնիքները: Ինչպես շոումենը պատմել է ապրիլի 26-ի մամուլի
ասուլիսում, իր ելույթը կուղեկցվի գունագեղ լուսային շոուով: Համարի ռեժիսորները
որոշել են գլխավոր շեշտադրումը կատարել բուն երգի վրա. Արամ MP3-ն ելույթ է ունենալու միայնակ, առանց բեք-ոկալի
և պարողների:
"Not alone" երգը, որով կատարողը կներկայացնի
Հայաստանը Եվրատեսիլ-2014-ում, իսկական հիթ է դարձել Youtube-ում` երգի մրցույթի
պաշտոնական ալիքում հավաքելով ավելի քան 2.2 մլն դիտում: Պատասխանելով ԱրմԻնֆո-ի
հարցին` Արամ Арам МР3-ն
նշել է, որ իր երգի մեծ ժողովրդականության գաղտնիքը դրա անկեղծության և հզոր
էներգետիկայի մեջ է: «Այն ներթափանցում է ունկնդիրների հոգիները, ստիպում նրանց ուժեզ
հույզեր ապրել: Կասկած չկա, որ այդ երգը մեզ տրվել է ի վերուստ»,- ասել է նա:
Առաջիկա օրերին կներկայացվի Not alone երգի պաշտոնական
ռեմիքսը: Դա ամենևին միակ անակնկալը չէ կատարողի երկրպագուների համար: Ապրիլի
28-ին կմեկնարկի լավագույն համբույրի լուսանկարների մրցույթ, որը խորհրդանշում է
Not alone երգի տեսահոլովակի եզրափակիչ համբույրը: Մրցույթի մանրամասներին կարելի
է ծանոթանալ Facebook-ում Арам МР3-ի
պաշտոնական կայքում:
Եվրատեսիլ-2014
կընթանա մայիսի 6-10-ը Դանիայում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա
Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչում` առաջինը: Арам МР3-ի փորձերը Կոպենհագենում կսկսվեն ապրիլի 28-ից: