ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը ղարաբաղյան
հակամարտության կարգավորման հետ անմիջական կապ չունի: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ
Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը հունիսի 20-ին
Երևանում կայացած մամուլի ասուլիսւոմ:
Նրա ասելով, Եվրասիական տնտեսական միությունում
գերակշռում է տնտեսական, առևտրային բաղադրիչը: «Իսկ ղարաբաղյան կարգավորման գործում տնտեսական շահերն ավելի
երկրորդական են: ԵԱՏՄ-ին անդամակցումը հակամարտության կարգավորման հետ կապելը
նույն է, ինչ` աջ ձեռքով ձախ ականջը
քորելը», - կարծում է Կազիմիրովը: Նա հավելել է, որ շատ մեծ ցանկության դեպքում
կարելի է գտնել ինչ-որ անուղղակի կապեր: