Սյունիքի մարզպետի պաշտոնին, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, հավակնում է մի քանի թեկնածու: Այսպես, ՙՀայկական ժամանակը՚ գրում է, որ նոր մարզպետ կնշանակվի ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը: Ինքն` Ավետիսյանը, հայտարարում է, թե այդ առնչությամբ ոչ մի քննարկում չի եղել: Որրոշ տեղեկությունների համաձայն, Ավետիսյանը նախագահ Սերժ Սարգսյանի ազգականն է: Ավելացնենք, որ նրանք երկուսն էլ ծնունդով Սյունիքի Տեղ գյուղից են:
Այդ պաշտոնին հավակնում են նաև երիտասարդության և սպորտի հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, ինչպես նաև ՀՀԿ-ից պատգամավոր Վահե Հակոբյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփայկանատեր Մաքսիմ Հակոբյանի որդին:
Հիշեցնենք, որ նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հրաժարակն է տվել: Իր հայտարարություբնում նա, մասնավորապես, ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել կանխել հունիսի 2-ին իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը: Ընդ որում նա կարծում է, որ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա սեփական սխալների համար, այդ թվում նաև ՀՀ քաղաքացի Սուրեն Խաչատրյանը: