ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահները դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձագույն խորհրդի նիստի ընթացքում կքննարկեն Միասնական տնտեսական տարածության և Մաքսային միության անդամ պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության ուղղությունները: Այդ մասին հաղորդում է Կրեմլի կայքը:
Նիստում կքննարկվի նաև մինչև 2015 թ. հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական միության ձևավորմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Կքննարկվեն եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Ղրղըզստանի և Հայաստանի միացման ՙճանապարհային քարտեզի՚ նախապատրաստման ու իրականացման հարցերը: