Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պատճառով`Հայաստանի նկատմամբ Եվրամիության քաղաքականությունը չի փոխվել, հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
ՙՆրանք, ովքեր հակառակն են պնդում, կամ չեն տիրապետում տեղեկատվությանը, կամ նպատակադրված են անում դա՚,- հավաստիացրել է նա:
Նշենք, որ այսօր Հայաստանը միացել է ԵԱՏՄ-ին: Ավելի վաղ այդ կառույցին ՀՀ առաջիկա անդամակցման պատճառով սառեցվել էր հանրապետության եվրաասոցացման գործընթացը: