Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարին քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է ակտիվորեն և նորանոր ակցիաներով իրազեկել հանրությանը, որ 2014թ. հունվարի 1-ից շատերիս աշխատավարձը զգալիորեն նվազելու է:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 14:30-ին, մի խումբ Ձմեռ պապեր կսկսեն իրենց քայլարշավը Երևանի փողոցներով: Նրանք ևս կիրազեկեն քաղաքացիներին, որ 2014 թվական ենք թևակոխում մեր սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ և ավելի ցածր աշխատավարձերով: Ձմեռ պապերը քաղաքացիներին կոչ կանեն միավորվել և համախմբված կերպով պայքարել մեր բոլորիս իրավունքների ու արդարության համար՝ միանալով երեքշաբթի օրը, դեկտեմբերի 17-ին կայանալիք հավաք–երթին` Ազատության հրապարակից դեպի Սահմանադրական դատարան: