Ընդդիմությունը
կարողացել է փոխել իրավիճակը, երբ իշխանությունները խորհրդարանում անարգել կերպով
խափանում էին իրենց համար անցանկալի հանդիսացող ցանկացած որոշում: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կարծիք է
արտահայտել ՀՀ խորհրդարանի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ հունիսի
18-ին խորհրդարանական 4 ոչ իշխանական` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և ՕԵԿ խմբակցությունները
հրաժարվեցին գրանցվել, համերաշխորեն տապալելով կառավարության կողմից գումարված
արտահերթ նստաշրջանի բացումը: Հանրապետական կուսակցությունը չկարողացավ հավաքել
քվորումի համար անհրաժեշտ 66 ձայնը: Նույն իրավիճակը կրկնվեց նաև այսօր, սակայն
վերջին պահին հանրապետականներին, անուամենանիվ, հաջողվեց «բերման ենթարկել»
խորհրդարանականներին:
Զուրաբյանի խոսքով,
կատարվածը հանդիսանում է ընդդիմության աճող ազդեցության ապացույցը: «Դա ապացուցում
է, որ 2 տարի առաջ ոչ իշխանական խորհրդարանական ուժերի միջև մեկնարկած
կոնսոլիդացիան այսօր իր արդյունքներն է տալիս: Բոլորովին վերջերս իշխանություններն
ունեին բացարձակորեն վերահսկվող խորհրդարան, որը պատրաստ էր ցանկացած պահի դրոշմել
կառավարության կողմից առաջարկված ցանկացած օրինագիծ: Չկար դիսկուրս, ինչպես նաև
բազմակարծություն: Մենք կարողացանք բեկել այդ իրավիճակը: Այսօր ընդդիմությունը
միացյալ է, ինչպես երբեք, իսկ իշխանությունների սուբյեկտիվիզմը հաղթահարելու համար
կիրառում է պայքարի արդյունավետ մեթոդներ, ինչպես նաև մատչելի բոլոր լծակները:
Կարծում եմ, որ ընդդիմության կողմից կիրառված «պրեսինգը» հետագայում կաճի»,-ասել է
Զուրաբյանը:
Քաղաքական գործիչը նշել է,
որ ոչ իշխանական «հրաշալի քառյակի» գլխավոր նպատակը գործող իշխանության դեմ
հասարակական լայն կոնսոլիդացիայի ստեղծումն է, լայն զանգվածներին ներգրավելով այդ
գործընթացներին: «Մենք գտնում ենք, որ կոնսոլիդացման գործում հիմնական շարժիչ ուժը
պետք է լինի խորհրդարանական քառյակը: Իհարկե, այդ քաղաքական միության 4 ուժերն
ունեն տարբեր մոտեցումներ, գաղափարախոսություն և մեթոդաբանություն: Օրինակ, մենք
հանդես ենք գալիս ավելի ռադիկալ գործողությունների, իշխանության վրա ժողովրդական
լայն ճնշումների կազմակերպման օգտին, պարտադրելով հրաժարականի, ինչպես նաև
արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Բայց
քառյակում կան ուժեր, որոնք հանդես են գալիս ավելի մեղմ մեթոդների, աստիճանաբար
իշխանափոխության օգտին: Այդ ուժերը դեռ պատրաստ չեն նման ռադիկալ պահանջների
ներկայացմանը: Այժմ Կոնգրեսը կանգնած է դիլեմայի առջև` անցկացնել ռադիկալ
գործընթաց, որը վտանգավոր է նրանով, որ իշխանությունները կարող են մեզ մեկուսացնել
և, իվերջո, վիժեցնել մեր բողոքի ակցիաները, կամ հետաձգել այդ ռադիկալ պահանջները
որոշակի ժամանակով, որպեսզի ավելի լայն կոնսոլիդացիայի, ամուր երաշխիքների միջոցով
իրականացնենք մեր պլանը: Այդ դիլեմայի շրջանակներում առայժմ մենք գնում ենք
քառյակի մյուս ուժերի հետ կոնսոլիդացմանը»,-հայտարարել է Զուրաբյանը:
Ասվածից
չի երբեք էլ բխում, որ Կոնգրեսը հրաժարվում է իր ռազմավարությունից ու
պահանջներից: «Սերժ Սարգսյանի հրաժարականը մնում է օրակարգում: Բայց մյուս կողմից,
քառյակի մեր գործընիերների հետ մենք ստեղծում ենք զուգահեռ քաղաքական
օրակարգ»,-եզրափակլ է նա: