Հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կրկին ելույթ կունենա Երևանում: Համերգը տեղի կունենա Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, որտեղ հունվարի 14-ին երաժիշտը հանդես կգա Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ միասին:
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին սկսել է ակորդեոն նվագել 9 տարեկանում` հետագայում մասնագիտանալով բանդոնեոնի վրա: 1993-2001թթ. նա ուսանել է Ֆ.Ֆենարոլիի անվան քաղաքացիական երաժշտական դպրոցում (Լանչիանո, Իտալիա)` Ս.Կալիստայի և Ց.Չակչարետտայի ղեկավարությամբ: 2007թ. նա ավարտել է first-class degree Ս.Սեսիլիայի երաժշտական ակադեմիայում (Հռոմ, Իտալիա): Նա վարպետության դասեր է վերցրել Իտալիայում և արտերկրում: