Նոյեմբերի 28-29-ը Ստրասբուրգում կկազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպման նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնումն ու քննարկումն է:
<Միջոցառումը կկազմակերպվի Հելսինկիի քաղաքացիական ասամբլեայի նախաձեռնությամբ` Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ>, - <Թուրան> գործակալությանը հաղորդել է ՀՔԱ ղեկավար Արզու Աբդուլաևան:
Հայկական և ադրբեջանական կողմերից հանդիպմանը կմասնակցեն 8-ական մարդ, որոնց մեջ կլինեն փորձագետներ, քաղաքական գործիչներ, ուսուցիչներ և պատմաբաններ:
Այս ձևաչաձն ստացել է <Մինսկի զուգահեռ խումբ> ոչ պաշտոնական անվանումը, ինչը ենթադրում է հասարակայնության ներդրավում քննարկումներին և հակամարտության կարգավորման ուղիների որոնում: Քնարկումների արդյունքում կընդունվի փաստաթուղթ` երկու երկրների կառավարություններին, միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված առաջարկներով, ասել է Աբդուլաևան:
Նա նաև նշել է, որ առաջիկա երկխոսությունների մասնակիցներն ավելի վաղ արդեն հանդիպել են տարբեր միջոցառումներում, մասնավորապես, Ալանդյան կղզիներում, Թբիլիսիում և այլ վայրերում: