Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը վիրավորել է ՀՀ կառավարության շենքի մոտ կայացած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին, անվանելով ոչխար: Հավաքվածները բողոքում էին նախագահ Սերժ Սարգսյանի Մաքսային միություն մտնելու որոշման դեմ, նախարարներին ուղեկցելով ՙՊուտինի ստրուկներ՚ բացականչություններով:
Այն պահին, երբ կառավարության շենք մտնելիս է լինում Հակոբյանը, լրագրողներից մեկը ցանկացել է նրան լուսանկարել, ինչի կապակցությամբ ակցիայի մասնակիցների մեկը բացականչել է. ՙԴրանց համար ֆոտոապարատն էլ է ափսոս՚: Այդ արտահայտությունը, հավանաբար, ԱԱԾ տնօրենի սրտով չի եղել, որը ցուցարարին է դիմել. ՙԻնչ ես գոռում ոչխար՚ բառերով:
Նշենք, որ այսօր կառավարության շենք շտապող նախարարները հետևողականորեն խուսափում էին ՄՄ-ին ընդգրկվելու վերաբերյալ որոշման մեկնաբանություններից: