Մարտի
22-ին Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի
«Փարաջանով» ֆիլմը դուրս եկավ Հայաստանի պրոկատ: Ֆիլմը պատմում է Վարպետի կյանքի երեք ժամանակաշրջանների մասին`«Մոռացված
նախնիների ստվերները» ֆիլմի նկարահանումները, ազատազրկուման շրջանը և հանգիստ
կյանքը Թբիլիսիում, որին հաջորդում է «Աշուղ Քերիբ» ֆիլմը նկարահանելու առաջարկը:
«Փարաջանով» ֆիլմի
(Ուկրաինա - Ֆրանսիա - Հայաստան - Վրաստան) համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ
անցյալ տարի, Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ֆիլմի գլխավոր
դերակատարն է ինքը` Սերժ Ավետիքյանը: Ինչպես բազմիցս նշել է Ավետիքյանը, նա իր
առջև Փարաջանովին կրկնօրինակելու նպատակ չի դրել, քանի որ դա խիստ կվնասեր ֆիլմին:
«Կարևորը հանդիսատեսին Փարաջանովի մենակությունը ներկայացնելն էր` ստեղծագործ
մարդու ծանր մենակությունը», - ասել էր նա ավելի վաղ, լրագրողների հետ կայացած
հանդիպմանը:
Որպես ֆիլմի համահեղինակ,
Ավետիքյանը սցենարում կատարել է որոշակի փոփոխություններ: Օրինակ, ֆիլմում
ընդգրկած են ծնողների հետ տեսարաններ, ինչպես նաև անիմացիոն դրվագներ, որոնք
օգնում են ցուցադրել Փարաջանովի ներքնաշխարհը և բացահայտել Վարպետին հետաքրքրող
որոշ հարցեր:
«Փարաջանով» ֆիլմն արդեն
ունի մի շարք միջազգային մրցանակներ: Այնպես, Օդեսայի միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացել է
«Ոսկե Դյուկ» մրցանակին, որպես լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ: Բացի այդ,
Սերժ Ավետիքյանը Բաթումի հեղինակային ֆիլմերի միջազգային կինոփառատոնում (BIAFF)
արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին: Ի դեպ, «Փարաջանով» հատուկ մրցանակով
նշվել է նաև Տալլիննի «Մութ գիշերներ» XVII կինոփառատոնում (POFF):