Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում Կենտրոնական բանկի կողմից առաջարկված 4 մլն. դոլարից մասնակից-բանկերը գնել են միայն
1.7 մլն.դոլարը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, միջին կշռված (ինդիկատիվ) փոխարժեքը կազմել է 446.76 դրամ/դոլար, իսկ
ներքին սահմանային փոխարժեքը` 445 դրամ/դոլար: Մինչ
այդ, դեկտեմբերի
1819-ին ԿԲ ամենօրյա 4 մլն.դոլար
ծավալով միջամտությունները մնում էին անպատասխան, չնայած, որ
բանկերը միմյանց միջև արտարժույթի միջբանկային շուկայում կատարել են 9.6 մլն.դոլարի ընդհանուր ծավալով գործարքներ:
Կենտրոնական բանկը դեկտեմբերի
8-20-ն իրականացրած ամենօրյա
միջամտությունների արդյունքում արտարժույթի միջբանկային շուկայում
մասնակից բանկերին ընդհանուր հաշվով վաճառել է 43.7 մլն.դոլար, դեկտեմբերի 8-12-ը`օրական 6 մլն.դոլար, իսկ դեկտեմբերի
15-17-ը` օրական 4 մլն. դոլար, իսկ
դեկտեմբերի 20-ին`
1.7 մլն.դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ
ԿԲ մամուլի ծառայությունից, միջին
կշռված (ինդիկատիվ) փոխարժեքն այդ ժամանակահատվածում փոխվել
է` 456,63 դրամից մինչև 570,58 դրամ /դոլար, այնուհետև իջնելով մինչև 446.76 դրամ/դոլար, իսկ
ներքին սահմանային փոխարժեքը` 455 դրամից մինչև 567,65 դրամ /դոլար, այնուհետև իջնելով մինչև 445 դրամ
/ դոլար:
Արձարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ դեկտեմբերի 18-20-ն արժևորվել է 25%, մասնավորապես, դեկտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատամբ կազմել է 455 դրամ
/ դոլար, եվրոյի
նկատմամբ` 555 դրամ
/ եվրո, իսկ
ռուսական ռուբլու նկատմամբ` 7.8 դրամ
/ ռուբլի, դեկտեմբերին
17-ին համապատասխանաբար արձանագրված` 570 / դոլար,
1, 712 դրամ /եվրո և 8.6 դրամ
/ռուբլի փոխարչժեքների համեմատ: Բանկերի օպտիմալ փոխարժեքը դեկտեմբերի 20-ին կազմել է. դոլարը - առավելագույն առքը - 454 դրամ
/ դոլար է, նվազագույն վաճառքը`458 դրամ / դոլար, եվրո - առավելագույն առքը`544 դրամ / եվրո, նվազագույն վաճառքը`565 դրամ
/ եվրո և ռուբլի – առավելագույն առքը`7.62 դրամ
/ռուբլի, իսկ
նվազագույն վաճառքը` 7,86 դրամ
/ռուբլի:
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում ՀՀ ԿԲ
կողմից ամենօրյա միջամտություններ ենց են
կազվում դեկտեմբերի 8-ից, արժույթի շուկայում հավասարակշռությունը վերականգնելու և արժույթի տատանումները մեղմելու համար: Վաճառվող արժույթի առավելագույն ծավալի հայտարարման իրականացվող քաղաքականությունը թույլ կտա նորմալացնել Հայաստանի արժույթի շուկայում ստեղծված իրավիճակը: Իր
ամենօրյա ներդրումների մասշտաբները Կենտրոնական բանկը փուլերով կնվազեցնի, մինչև
որ հասնի դրամի հավասարակշռված փոխարժեքին: Դրա
նպատակը դրամի փոխարժեքի ձևավորման վրա ՀՀ
ԿԲ ազդեցության նվազեցումն է:
Նշենք, որ Հայաստանի մանրածախ արտարժույթի շուկայում հոկտեմբերի մինչև դեկտեմբերի 17-ը դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է գրեթե 45%, որից հետո, դեկտեմբերին
18-20-ին արժեվորվել է 25%: Դեկտեմբերի 20-ին (17:00) փոխանակման կետերում դոլարի առքը / վաճառքը կազմել է 440/470 դրամ
/դոլար, եվրոյի
համար - 530/580 դրամ /եվրո
եվրո, ռուսական ռուբլի - 7.25 / 8.25 դրամ / ռուբլի: NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում դեկտեմբերի 19-ին կատարված գործարքների ծավալը կազմել է 397.150 մլն.դոլար, 407.14 դրամ/դոլարից ցատկելով մինչև 560 դրամ/դոլար, իսկ
հետագայում իջնելով մինչև 442.44 դրամ/դոլար փոխարժեքին: Նշված
ծավալներից միայն
117 մլն.դոլարը
բաժին է ընկել
նոյեմբերին: Միջբանկային արժութային շուկան դեկտեմբերի 1-5, ցուցադրել է աննախադեպ մաքսիմում` 59.3 մլն դոլար: