Հայաստանի
բնակչությունը 2014 թվականի
ապրիլի1-ի դրությամբ կազմել է 3 մլն
12 հազար 900 մարդ, տարեկան
անկումը կազմել է 0.5 % կամ 15.1 հազարով: Այս մասին են վկայում ՀՀ Ազգային
վիճակագրական ծառայության տվյալները:
Ըստ վիճակագրության, Հայաստանի քաղաքային բնակչությունը
նույն օրվա դրությամբ կազմել է 1 մլն
911 հազար 800 մարդ, կազմելով բնակչության ընդհանուր թվի 63.5
%-ը, իսկ
գյուղերում ապրում է 1 մլն 101 հազար
100 մարդ կամ 36.5 % - ը: Քաղաքում ապրողների թիվը մեկ տարում նվազել է 0.3%,
իսկ գյուղերում ապրողներինը` 0.8%: Միևնույն ժամանակ,
բնակչությունը Երևանում
նույն ժամանակահատվածում մնացել է անփոխոխ, կազմելով 1 մլն 67 հազար
600 մարդ, որտեղ
կենտրոնացված է հանրապետության բնակչության 35.4%:
Վիճակագրական տվյալները
վկայում են
տալիս, որ մարզերի բնակչության մեծ մասը կենտրոնացած է երկու խոշոր մարզերում (մայրաքաղաքին մոտ ): Դրանք են` Արմավիրի (266.9 հազար մարդ) և Արարատի (260.4 հազ.) մարզերը: Այնուհետև հաջորդում են Կոտայքի մարզը (254.6 հազ.), Շիրակի մարզը (247.8 հազ.), Գեղարքունիքի մարզը (233.8 հազար), Լոռու մարզը (230.1 հազ.): Ամենանոսր բնակեցված մարզն է Վայոց Ձորը, որտեղ ապրիլի 1 – ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է
ընդամենը 51.6 հազար
մարդ:
Ըստ
ՄԱԿ – ի տվյալների, որոնք տրամադրվել են ՀՀ
Ազգային վիճակագրական ծառայությանը, երկրի կին բնակչությունը ընթացիկ տարվա մարտի վերջին կազմել է 1 մլն 567 հազար 900 մարդ, կամ ընդհանուր բնակչության 52 % - ը, իսկ տղամարդկանց թիվը կազմել է 1 մլն 445 հազար կամ 48 %-ը: Երկրում ապրող կանանց թիվը մեկ տարում նվազել է 8 հազարով, իսկ տղամարդիկ թիվը` 7.1 հազարով:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Հայստանում
մարդահամարի անցկացման պահին Հայաստանի բնակչությունը կազմել է 2 մլն 871 հազար 771 մարդ, իսկ մշտական բնակչությունը կազմել է 3 մլն 18 հազար
854 մարդ: Հայաստանի Հանրապետությունում առաջին մարդահամարն անց է կացվել 2001 թվականին, որի արդյունքներով երկրի բնակչությունը կազմել է 3 մլն 213 հազ.11 մարդ: