ԵԱՀԿ
ՄԽ համանախագահները բազմիցս բանավոր և գրավոր հայտարարել են ղարաբաղյան
հակամարտությունը հանրաքվեի ճանապարհով, Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման
հիման վրա կարգավորելու նկատմամբ իրենց միասնական դիրքիորոշման մասին, և այդ
ճանապարհն այլընտրանք չունի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ
Սարգսյանը Երևանում Ֆրանսիայի իր պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի
ասուլիսում:
Պետության ղեկավարի ասելով, վերն ասվածի մասին վերջերս
հայտարարել է նաև ամերիկացի համանախագահ Ջեյմս Որորլիքը, այդ մասին ասվել է նաև
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունում, և դրանում ոչ մի նոր բան չկա:
Նախագահը նշել է, թե որքան էլ Բաքուն փորձի այդ ամենը ներկայացնել այլ լույսի
ներքո, այդ բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:
«Ես համաձայն
չեմ այն կարծիքին, թե որոշ երկրներ երկակի ստանդարտներ են կիրառում տարբեր
հակամարտությունների նկատմամբ: Ես բազմիցս ասել եմ և այժմ կկրկնեմ, որ չի կարելի
միևնույն մոտեցումները դրսևորել կոնֆլիկտային տարբեր իրավիճակների նկատմամբ, քանի
որ դրանք բոլորն ունեն տարբեր ծագումնաբանություն և յուրահատկություններ: Դրանց
նկատմամբ հարկավոր է տարբերակված մոտեցում», - ամփոփել է Սարգսյանը: