Դավիթ Ստեփանյան. Ժողովրդավարական ճանապարհով ՙՎրացական երազանքին՚ իշխանությունը զիջելուց հետո արվեցին վրդովեցուցիչ հայտարարություններ: Օրինակ, վրացական արտաքին քաղաքականության հայացման մասին: Որ Հայաստանը մեր բարեկամական երկիրն է, բայց նա որոշել է մտնել Մաքսային միություն և չի կարող օրինակ հանդիսանալ Վրաստանի համար, ինչպես այդ մասին հայտարարում է մեր վարչապետը: Այս մասին ուղանողական կազմակերպությունների հետ իր նստավայրում կայացած հանդիպմանը հայտարարել է Վրաստանի նմախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
ՙՎարչապետ Իվանիշվիլին խախտում է վրացական քաղաքականության գլխավոր թաբուն, հրապարակայնորեն հայտարարելով, որ Եվրասիական Միությունը, որը հանդիսանում է նոր ԽՍՀՄ և ստեղծվում է Պուտինի ու նրա շրջապատի կողմից, որպեսզի դեպի ետ գլորի մեր ձեռբերումները ՆԱՏՕ-ի և ԵՄ ուղղությամբ, -դա հարց է, որը, պարզվում է, ուսումնասիրության կարիք ունի: Դա, իհարկե, նրա բացարձակ իրավունքն է, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի, բայց այժմ, երբ այդ թաբուն խախտվել է, և այդ հարցը կրկին դարձել է վեճերի առարկա,- որ Վրաստանը պետք է գնա դեպի Արևմուտք կամ Հյուսիս,-ավելի արդարացված կլինի վիճել այն մարդու հետ, ով այդ թաբուն խախտել է՚,-ընդգծել է Վրաստանի նախագահը: