ԱՄՆ-ում մահացած հայտնի դիրիժոր Արամ Ղարաբեկյանի դին կտեղափոխվի Հայաստան։ Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել են Մշակույթի նախարարության մամուլի
ծառայությունում, Ղարաբեկյանի հարազատներից համապատասխան թույլտվություն է
ստացվել: Աղբյուրի համաձայն, այժմ նախապատրաստվում են անհրաժեշտ փաստաթղթերը: ՀՀ արվեստի վաստակավոր գործչի հուղարկավորության կազմակերպմամբ կզբաղվի
հատուկ կառավարական հանձնաժողովը:
1983-1991թթ. Ղարաբեկյանը ղեկավարել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, 1997-2009 թթ.` Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Ղարաբեկյանի
մահվան առթիվ ցավակցություն է հայտնել, մասնավորապես, ՀՊԿՆ ներկայիս գեղարվեստական
ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, ով նշել է Արամ Ղարաբեկյանի մեծ ավանդը ինչպես
նվագախմբի, այնպես էլ Երևանի երաժշտական կյանքի զարգացման գործում: Բացի այդ,
ինչպես նշվել է, Ղարաբեկյանն աջակցում էր դասական երաժշտության ժողովրդականացմանը`
բարեգործական համերգներ անցկացնելով Հայաստանի մարզերում և Արցախում: