Ռուսաստանի
կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ
պայմանագրին, հաղորդում է ՌԴ կառավարության կայքը: Այնուհետև հարցը պետք է
ներկայացվի ՌԴ նախագահի ուսումնասիրմանը:
«Անդամակցության
պայմանագիրը հիմնական փաստաթուղթ է, որը սհամանում է Ռուսաստանի Դաշնության,
Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պայմանավորվածությունները
ԵԱՏՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանների շուրջ», - ասվում է
հաղորդագրությունում: Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում
ստորագրել են ԵԱՏՄ շուրջ պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում 2015 թվականի
հունվարի 1-ից: Այդ նիստի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաղորդել
էր, որ Երևանը մտադիր է ԵԱՏՄ ստեղծման շուրջ պայմանագրին միանալ մինչև հունիսի
15-ը: Սակայն համապատասխան փաստաթղթերն առայժմ ստորագրված չեն: