Գրեթե երեք դար հայ քաղաքագիտական միտքն զբաղված է
ռուսներին իրենց ազգային շահերը պարզաբանելով, ԱրմԻնֆոյի թղթակցին հայտարարել է ԱԺ
պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` օրերս անցկացված <<ՀԱՊԿ և անվտանգության
ժամանակակից մարտահրավերները>> միջազգային խորհդաժողովի կուլուրաներում:
Պատգամավորի ասելով, եկել է ժամանակը, որպեսզի դադարեն դրանով զբաղվել և
կենտրոնանան ազգային գերակայությունների մշակման վրա` սեփական շահեիր հիման վրա, <<և ցանկացած
իրավիճակում հետապնդեն հենց դրանք, պնդեն դրանք , և չփորձեն միամտաբար սրբագրել
եվրոպացիների, ռուսների կամ ամերիկացիների արտաքին քաղաքական գործունեությունը, քանի
որ Հայաստանի կշիռը միջազգային ասպարեզում բավական չէ, որպեսզի նրան լսեն>>:
Քաղաքագետի կարծիքով,
Ռուսաստանը վիթխարի երկիր է` կայսերական
անցյալով, դաշնային կառուցվածքով և մեծ
խնդիրներ ունեցող տնտեսությունով, ինչի առնչությամբ բազմաթիվ կենսական տարածաշրջանային
հարցեր, որոնք Հայաստանի համար առաջնային կարևորություն ունեն, Ռուսաստանում
ընկալվում են որպես ոչ էական, ծայրամասային, երկրորդական: <<Չտեսնել ուղիղ
կամրջակ այսօր Մեծ Մերձավոր Արևելքում
տեղի ունեցող իրադարձությունների և այն
վտանգի միևջ, որ այսօր բուն է դրել Ռուսաստանում, դա պարզ անհեռատեսություն է:
Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի քաղաքագիտական միտքը չի տեսնում
տարածաշրջանային մարտահրավերների և երկրի ներսում ապաինտեգրացիոն գործընթացների
միջև կապը, որը հստակ ուրվագծվում է ազգայնական անջատական շարժումների և,
հատկապես, այն շարժումների միջոցով, որոնք սնուցվում են ահաբեկչական խմբերի
կաղմից>>, - ընդգծել է Հովհաննիսյանը:
Միևնույն ժամանակ, ինչպես
կարծում է պատգամավորը, <<վաղուց ժամանակն է, որպեսզի Հայաստանն իրենով
զբաղվի>>: <<Մեր երկրի նշանակությունը համաշխարհային քաղաքական
ասպարեզում, դժբախտաբար, անկախության երկուսից ավելի տասնամյակում ոչ միայն չի
ավելացել, այլև, հակառակը, նվազել է: Մենք չենք օգտագործել այն ժամանակահատվածը,
երբ ավելի նշանակալի էինք, հատկապես, ղարաբաղյան պատերազմից և հրադադարի կնքումից հետո:
Այդ 20 տարիները մեզ համար միանգամայն անօգուտ դատարկ էին: Այնուհետև իրավիճակը
սկսեց վատթարանալ ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներով, սակայն մենք
երկիրը դրան չէինք նախապատարստել և այժմ քաղում ենք դառը պտուղները>>, -
նշել է Հովհաննիսյանը: Եվ, այդուհանդերձ, պատգամավորը կարծում է, որ իրավիճակն
առայժմ անելանելի չէ: <<Ելք կա, թեև, եթե դու նույնիսկ հայտնվել ես վատ
իրավիճակում, ապա դրա հաղթահարման ժամանակ կորուստներ կարող են լինել, հնարավոր են
նաև զոհեր, սակայն հարկավոր է անել այնպես, որ այդ զոհերը չլինեն ճակատագրական,
որպեսզի դրանց արդյունքում չկորցնենք պետականությունն ու ողջ բնակչությանը:
Դժբախտաբար, առայժմ չի ուրվագծվում այն հայեցակարգը, թե ինչպես դա անել, և
Հայաստանի կառավարության գործունեությունն ընթանում է այդ վտանգի չգիտակցման
ֆոնին>>, - ամփոփել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի
19-ին Երևանում ՀԱՊԿ խորհրդաժողովում Վահան Հովհաննիսայնը, անդրադառնալով առկա
ինտեգրման գործընթացներին, հայտարարել էր, որ եթե Հայաստանն ու Ռուսաստանը
դաշնակիցներ են, ապա չպետք է գործի հզորի իմպերատիվը: Նա հիշեցրել էր, որ
ժամանակին Ռուսաստանը, հետագայում Խորհրդային Միությունն Արևմուտքում ունեին
դաշնակիցներ, և, ինչու ոչ, նաև`
հակառակորդներ: Այսօր իրավիճակը տրամագծորեն հակառակն է: <<Այսօր ես
դրանց չեմ տեսնում, և դա չի կարող մեզ չմտահոգել, քանի որ մեզ փորձում են հասկացնել,
որ Հայաստանը պետք է քաղաքակիրթ ընտրություն կատարի Ռուսաստանի և Եվրոպայի միջև:
Այդ ո?ր օրվանից է Ռուսաստանը դադարել Եվրոպա լինել>>, - հարց է տվել
խորհրդարանականը: