Պուտինյան ռեժիմին անվերապահորեն աջակցելու պատճառով Հայաստանը լուրջ ճգնաժամի մեջ է հայտնվել, լրագրողներին հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքով, Մոսկվայի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումն այսօր լուրջ հետևանքների է հանգեցրել Հայաստանի տնտեսության համար:
Հայրիկյանը քննադատել է նաև ոչ իշխանական եռյակին`ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության առնչությամբ վերջինիս միասնական դիրքորոշման բացակայության պատճառով: Հայրիկյանի կարծիքով, որևէ լուրջ մարդ չի կարող լուրջ ակնկալիքներ ունենալ ոչ իշխանական եռյակից:
Հիշեցնենք, որ եռյակից ՙԺառանգությունը՚ հանդես է գալիս ԵՏՄ-ին անդամակցության դեմ, մինչդեռ ՙԲարգավաճ Հայաստանը՚ և ՀԱԿ-ը պաշտպանում են այդ որոշումը: