Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույց անող և հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Ինչպես նշում են ակտիվիստները, ոստիկանները բերման են ենթարկել Միհրան Մելքոնյանին հասարակական զուգարանից դուրս գալուց անմիջապես հետո: Սակայն, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավաստիացրել է, որ Մելքոնյանին բերման ենթարկելը կապված չէ ակցիային նրա մասնակցության հետ, նա կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ:
Ավելի վաղ ակտիվիստների`ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ ասվում էր, որքաղաքապետարանի աշխատակիցները հարվածել են նստացույց հայտատարած քաղաքացիներին և հանգիստ մտել քաղաքապետարանի շենք: Ոստիկնությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել կանխելու համար: ՙՈւ՞մ է պատկանում 34UD476 մեքենան, որից իջել են այդ անձինք և ինչ գործ ունեին գիշերվա այդ ժամին քաղաքապետարանի շենքում: Ինչու՞ ոստիկանությունը անգործություն ցուցաբերեց՚,- նշվում է ակտիվիստների հայտարարության մեջ: