ՙԱրմենիա՚ առևտրային ցանցի ներկայությունը վրացական շուկայում ընդլայնելու ցանցի սեփականատերերի որոշումը խիստ մտահոգություն և դժգոհություն է հարուցել Թբիլիսիում ապրող ադրբեջանցիների, մասնավորապես, Վրաստանում Ադրբեջանի դեսպանատ աշխատակիցների շրջանում: Դեսպանատունը գտնվում է Գորգասալի փողոցում, որտեղ նախատեսվում է բացել հայկական նոր խանութը: Առաջին ՙԱրմենիա՚ խանութը, որտեղ վաճառվում են, հիմնականում, հայկական արտադրության ապրանքներ, բացվել էր 2011 թվականի մայիսին Հավլաբարում:
Ինչպես հաղորդում է ՙԲիզնես-Գրուզիան՚, ՙԱրմենիա՚ առևտրային ցանցի սեփականատերերն իրենց հերթին հույս են հայտնել, որ Թբիլիսիի իշխանություններն անաչառ դիրքորոշում կդրսևորեն այդ առնչությամբ` պաշտպանելով քաղաքում գործունեություն ծավալած բիզնեսի շահերը: