Ծաղկաձորում նախագահ
Սերժ Սարգսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ
Ծառուկյանի մեջև հանդիպում տեղի չի ունեցել: Այս մասին լրագրողներին հայտարարել է
ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրի Զոհրաբյանը, պատասխանելով
ԱրմԻնֆո գործակալոիթկամ հարցին:
«Ես,
մասնագիտությամբ հանդիսանալով լրագրող, հարգանքով եմ վերաբերվում ԶԼՄ-ներին: Բայց
դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ որոշ ԶԼՄ-ներ կատարում են ինչ-որ մեկի պատվերը:
Հետևաբար, խորհուրդ կտալի չհավատալ որոշ հրապարակումներին, որոնք չեն
համապատասխանում իրականությանը»,-հայտարարել է նա:
Նշենք, որ
համաձայն ԶԼՄ հրապարակումներին, Ձմեռային Համահայկական Խաղերի բացման
արարողությունից հետո նախագահի ծաղկաձորյան նստավայրում տեղի է ունեցել Ծառուկյանի
հետ նրա հանդիպումը, որի ընթացքում, ինչպես գրում է թերթը, նախագան իրեն ոչ բնորոշ
կոշտ տոնով ԲՀԿ առաջնորդին հարցրել է, թե ինչու է նա ներկա գտնվում միջոցառմանը:
«Որպեսզի փչացնե՞ս մեր տոնը»,-հարցրել է նախագահը: Իսկ Գագիկ Ծառուկյանն էլ, իր
հերթին, բողոքել է իր վրա կիրառվող ճնշումներից, որ իրեն պատկանող «Արարատցեմենտ»
գործարանը հոսանքազրկվել է, պատճառելով խոշոր ֆինանսական վնասներ: Ըստ
հրապարակումների, խոսակցությունը եղել է այնքան կոշտ, որ հաջորդ օրա կայացած ՀՀ ԱԱԽ
նիստին Ծառուկյանը չի ներկայացել: Ավելին, ըստ թերթի, ԲՀԿ առաջնորդը հաջորդ օրը հանդիմանել
է իր համակուսակիցներին` խորհրդարանական ելույթներում իշխանությունների նկատմամբ
ցուցաբերած չափազանց կոշտ վերաբերմունքի համար:
Նշենք, որ վերջին
ժամանակներում ԲՀԿ սկսելէ հանդես գալ արմատական ընդդիմադիր դիրքերից, աջակցելով
մյուս ոչ իշխանության ուժերի նախաձեռնույթւոններին, կապված
կառավարության
հրաժարականի, «գազային համաձայնագրերի» ուսումնասիրման և մարտի 1-ի
իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովներ
ստեղծելու հետ: