Arminfo.info



 Երկուշաբթի, 20 Հունվարի 2014

Ստեփանյան Դավիթ

Անդրեյ Արեշև. Աբխազական երկաթուղու գործարկումը հարկավոր է դիտարկել Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի շուկաներ Ռուսաստանի առաջխաղացման համատեքստում

 Անդրեյ Արեշև. Աբխազական երկաթուղու գործարկումը հարկավոր է դիտարկել Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի շուկաներ Ռուսաստանի առաջխաղացման համատեքստում

 Ի՞նչ սկզբունքային փոփոխություններ են, Ձեր կարծիքով, տեղի ունեցել Հարավային Կովկասի անվտանգության համակարգում վերջին 5 տարում:


 


Ռուսաստանի նախաձեռնած քաղաքական, դիվանագիտական և ռազմական մեթոդներով, 08.08.08 պատերազմի հետևանքով Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ ձգձգված ստատուս-քվոյի խախտումից հետո, կարծում եմ, Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հարաբերությունների վերականգնման երկար գործընթաց է սպասվում: Համենայն դեպք, գործընթացն ընթանում է բացառապես կառուցողական երկխոսության հունով: Կարծում եմ, որ դա անհրաժեշտ է`  հաշվի առնելով Ռուսաստանի աճող դերը` որպես Հարավային Կովկասում անվտանգության և կայունության երաշխավոր: Մոսկվան նաև առաջնահերթ դերակատարություն ունի տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու առումով`  այդ ուղղությամբ գործադրելով որոշակի ջանքեր, որոնք ուղղված են Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը: Չեմ կարող չնշել, որ ԱՄՆ և Եվրամիությունը, ինչպես նաև տարածաշրջանային տերությունները` ի դեմս Թուրքիայի և Իրանի, նույնպես բավականին ակտիվորեն փորձում են ազդել տարածաշրջանի գործընթացների վրա`  առաջարկելով իրենց բազմամակարդակ խաղաղ կամ նույնիսկ ոչ խաղաղ նախաձեռնությունները: Սակայն, այդպես էլ չբացված հայ-թուրքական սահմանի օրինակով, որը հայտնի պատճառներով պայմանավորվել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ անմիջական փոխկապակցմամբ, մենք ականատես եղանք թուրքական դիվանագիտության ջանքերի ակնհայտ սահմանափակությանը:


 


Անդրադառնալով ռուս-վրացական երկխոսությանը` արդյո՞ք դրա թեմաներից մեկը երկաթուղու միջանցիկ աբխազական հատվածի ապաշրջափակումն է:


 


Անշուշտ, այդ երկխոսությունն ընթանում է, այդ թվում`տրանսպորտային մայրուղիների ապաշրջափակման հարցի շուրջ: Աբխազիայով միջանցիկ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը խիստ կարևոր հարց է Հայաստանի համար: Այդ հարցն ակտիվորեն քննարկվում է, բայց ակնհայտ է, որ դրա իրականացման ճանապարհին քաղաքական բավականին լուրջ արգելապատնեշներ կան: Հատկանշական է, որ վերջին ժամանակներս ինչպես Վրաստանում, այնպես էլ Աբխազիայում այդ նախագծի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, քանի որ նման մեխանիզմների առաջացումը կկանխորոշեր նաև դիվանագիտական բանակցությունների ելքը: Այսօր կարելի է վստահաբար նշել է, որ հետխորհրդային տարածությունում նոր ինտեգրացիոն միավորումների նախաձեռնությամբ հանդես եկեղ Ռուսաստանի շահերին չի համապատասխանում նոր պատերազմը կամ հակամարտությունը` լինի դա Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, թե Հարավային Օսիայի շուրջ: Նշեմ, որ տարածաշրջանում անդրսահմանային սպառնալիքների` ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառման, տարբեր քայքայիչ գաղափարների տարածման ռիսկ կա: Այս ամենն օբյեկտիվորեն մերձեցնում է Ռուսաստանին Հարավային Կովկասի երկրների և այդ թվում` Վրաստանի հետ` երկխոսության և համագործակցության լրացուցիչ տարածություն ստեղծելով:


 


Ինչն է առաջին հերթին խոչընդոտում երկաթուղու աբխազական հատվածի ապաշրջափակմանը:


 


Երկաթուղու աբխազական հատվածի ապաշրջափակման ճանապարհին խոչընդոտները տարբեր են`ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ:Հայաստանում, հավանաբար, ուշադրություն են դարձրել բրիտանական International Alert կազմակերպության`1991 թվականից անգործության մատնված աբխազական երկաթուղու վերակառուցման հեռանկարների վերաբերյալ հետազոտություններին: Նրանք որոշ բավականին հիմնավորված հաշվարկներ են ներկայացրել, բայց ընդհանուր առմամբ այդ ճանապարհի  շահագործման անարդյունավետության վերաբերյալ եզրակացության են հանգել, ամենից առաջ`հնարավոր է բեռնահոսքի սղության պատճառով: Կարծում եմ, այս տեսակետը փոքր-ինչ խորամանկ է թվում: Այդ հարցը քննարկելով համալիր կերպով, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի շուկաներ Ռուսաստանի առաջխաղացման հետ մեկտեղ, Հայաստանն Իրանի հետ կապող Հյուսիս-Հարավ միջանցքի ձևավորման համատեքստում, այդ հարցը միանգամայն այլ նշանակություն է ձեռք բերում: Բացի այդ, ամենևին ամեն բան չէ, որ սոսկ տնտեսության և պրագմատիկ հաշվարկների հիման վրա է ձևավորվում: Գոյություն ունի աշխարահաքաղաքականություն, ինչը վերջին հաշվով ևս ազդում է տնտեսության վրա, վերջիվերջո, տարածաշրջանի զարգացման հարցեր, Հայաստանի ինտեգրումը Եվրասիական տնտեսական տարածությանը: Այդ պատճառով աբխազական հատվածի շահագործման օբյեկտիվ նախադրյալներ, իհարկե, կան:


 


Սուբյեկտիվ նախադրյալների թվում առաջին հերթին նշեմ հաղորդակցական ցանկացած նախագծից Հայաստանին մեկուսացնելու Ադրբեջանի 20-ամյա ձգտումը: Դրանց ավելանում է Ադրբեջանի դաշնակից որոշ երկրների դիրքորոշումը, որոնք ևս դրանում շահագրգռված չեն:


 


Հայաստանում և Ադրբեջանում գտնում են, որ ղարաբաղյան հակամարտության երեք կողմերի շփման գծում ուժերի հավասարակշռությունը պահպանվում է բացառապես իրենց ջանքերի շնորհիվ: Ձեր կարծիքով, ի՞նչ դեր է խաղում Ռուսաստանը ստատուս-քվոյի պահպանման հարցում:


 


Իհարկե, որոշ իմաստով ստատուս-քվոն և ուժերի հավասարակշռությունը պահպանվում է հակամարտության կողմերի ջանքերով, սակայն դրանում ոչ պակաս դեր է խաղում նաև Ռուսաստանը` հատկապես ուժերի հավասարակշռության պահպանման մասով: Գաղտնիք չէ, որ մեզ համար տարածաշրջանում մարտական գործողությունների վերսկսումը խիստ բացասական սցենար է` դրանից բխող հետևանքներով: Այս պայմաններում Մոսկվան փորձում է տարածաշրջանային հակամարտությունների, նույն ղարաբաղյան հակամարտության, կարգավորումը կապել առանձին տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային խաղացողների այլ շահերի հետ: Օրինակ` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպումը որոշ իմաստով Ռուսաստանի եվրասիական նախագծերին Երևանի ինտեգրման հետևանք է: Բացի այդ, Կրեմլը մի քանի մակարդակով պահպանում է ուժերի հավասարակշռությունը հակամարտության տարածաշրջանում:


Մեխանիզմներն են` Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ ռազմաքաղաքական, ռազմավարական համագործակցությունը և համանման համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում: Բնական է, որ այդ համագործակցությունը լրացվում է ամենատարբեր ոլորտներում Ադրբեջանի հետ համագործակցությամբ, որը, կարծում եմ, իրականում ավելի խորը բնույթ է կրում, քան թվում է առաջին հայացքից: Նման համագործակցությունը տեղավորվում է հայ-ռուսական և ադրբեջանա-ռուսական հարաբերությունների տրամաբանության մեջ:


 


Ի՞նչ դեր են խաղում ռուսական սպառազինությունների մատակարարումներն Ադրբեջանին Ձեր կողմից հնչեցված Մոսկվայի ռազմավարությունում:


 


Կարծում եմ` Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունն, առաջին հերթին, այնուամենայնիվ, հետապնդում է Ղարաբաղյան հակամարտության գոտում նոր, լայնածավալ պատերազմի կանխարգելումը: Այդ քաղաքականությունը երկարաժամկետ է և հիմնված է արտաքին սադրանքները կանխարգելելու ռազմավարության վրա, որոնք, տեսականորեն, կարող են կայծի դեր կատարել սառեցված հակամարտության կրկին բռնկման համար: Կարծում եմ, որ Ռուսաստան և Իրանի միջև համագործակցությունը տարածաշրջանում նոր պատերազմի կանխարգելման հնարավորություններ կստեղծի: Հաշվի առնելով, որ Իրանը նույնպես, ելնելով մի շարք պատճառներից, հետաքրքրված չի իր հյուսիսային սահմանների բոցավառման մեջ`  այդ համագործակցությունը կարող է բավականին արդյունավետ բնույթ կրել:


 


Մաքսային միությանը Հայաստանի մոտալուտ անդամակցության, Ադրբեջանին զենքի մատակարարումների, Հայաստանում ռազմական ներկայության ամրապնդման շնորհիվ Ռուսաստանն զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանում: Արդյո՞ք դա ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստող գործոն կհանդիսանա:


 


Ամեն անգամ, երբ Հարավային Կովկասում տեղի են լինում իրադարձություններ, որոնք վկայում են Ռուսաստանի ուժեղացման մասին, որոշ կենտրոններում իսկույն հիշում են չկարգավորված ղարաբաղյան հակամարտության, ավելի գործուն միջնորդության անհրաժեշտության մասին:


Այս համատեքստում նշեմ, որ երկու տարվա ընդմիջումից հետո Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը նախորդել էին Ղարաբաղի շուրջ նոր, լայնամասշտաբ պատերազմ կանխատեսող մի շարք հոդվածներ` հրապարակված արևմտյան առաջատար ԶԼՄ-ներում: Բնական է, որ նման քարոզչական հրապարակումները միայն խանգարում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ նորմալ և կառուցողական երկխոսոթյանը: Ղարաբաղյան հակամարտության իրական կարգավորումը կարող է հիմնվել բացառապես երկկողմ փոխզիջումների վրա:  Մինչդեռ ՙՄադրիդյան սկզբունքներն՚, իրենց թերմշակվածության պատճառով, այդ փոխզիջումը չեն պարունակում: Ցավոք, առանց սահմանին միջադեպերի կանխարգելման` արդեն գոյություն ունեցող համաձայնությունների իրականացման և մարտական գործողությունների չվերսկսման երաշխիքների, այդ սկզբունքներով նախատեսված փոխզիջումները գործնականում անհնար են:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Payment for Schengen visa for Armenian citizens to remain unchanged Payment for Schengen visa for Armenian citizens to remain unchanged 
Law-enforcers searching Stepanakert mayor`s home Law-enforcers searching Stepanakert mayor`s home 
Armenian premier`s security service remove journalist from school  building Armenian premier`s security service remove journalist from school  building 
Armenia supports Estonia in border incident with Russia - Estonian FMArmenia supports Estonia in border incident with Russia - Estonian FM
Armenian premier`s helicopter makes emergency landing in VanadzorArmenian premier`s helicopter makes emergency landing in Vanadzor
President confers military ranks on high-ranking officers President confers military ranks on high-ranking officers 
Azerbaijani, German FMs discuss Armenian-Azerbaijani peace process Azerbaijani, German FMs discuss Armenian-Azerbaijani peace process 
Martakert mayor detained Martakert mayor detained 
Azerbaijan increases military budget Azerbaijan increases military budget 
Armenia`s premier speaks of Real Armenia in his message Armenia`s premier speaks of Real Armenia in his message 
Armenia`s authorities resorting to pressure and disinformation in  dealing with Church - AACArmenia`s authorities resorting to pressure and disinformation in  dealing with Church - AAC
RA Human Rights Defender`s Office responds to video footage of  harassment of French- Armenian journalistRA Human Rights Defender`s Office responds to video footage of  harassment of French- Armenian journalist
Armenia`s top security official receives Louis BonoArmenia`s top security official receives Louis Bono
EU Ambassador to Armenia was presented with results of work carried out at Margara checkpoint on Armenian-Turkish borderEU Ambassador to Armenia was presented with results of work carried out at Margara checkpoint on Armenian-Turkish border
Minister of Health: process of introducing comprehensive health  insurance continues at high paceMinister of Health: process of introducing comprehensive health  insurance continues at high pace
Director of Pentagon`s DTRA CTR Directorate visits YerevanDirector of Pentagon`s DTRA CTR Directorate visits Yerevan
Davutoglu: Turkiye should quickly regulate its relations with ArmeniaDavutoglu: Turkiye should quickly regulate its relations with Armenia
Azerbaijan, which destroys monuments, urges UNESCO to `save` Kond -  StatementAzerbaijan, which destroys monuments, urges UNESCO to `save` Kond - Statement
Moscow accuses West of trying to undermine peace in  South CaucasusMoscow accuses West of trying to undermine peace in  South Caucasus
Zatulin: Pashinyan is trying to put all responsibility for losing war  with Azerbaijan in NK on RussiaZatulin: Pashinyan is trying to put all responsibility for losing war  with Azerbaijan in NK on Russia
Moscow: Baku -Tehran normalization will have positive impact on South  Caucasus Moscow: Baku -Tehran normalization will have positive impact on South  Caucasus 
Anahit Avanesyan: It was Center`s management that considered it  expedient to terminate employment contract with Dr. DanielyanAnahit Avanesyan: It was Center`s management that considered it  expedient to terminate employment contract with Dr. Danielyan
"My dear, my beloved, guess for yourself": Zakharova comments with  song lyrics on Pashinyan`s accusations against two CSTO countries 
Arthur Hovhannisyan: Church has territories that can be used for  various needs of stateArthur Hovhannisyan: Church has territories that can be used for  various needs of state
Threat to Armenian-Iranian relations must be neutralized - clergyman Threat to Armenian-Iranian relations must be neutralized - clergyman 
No-confidence vote in Armenia`s government depends on results of  Tavush for Motherland movement No-confidence vote in Armenia`s government depends on results of  Tavush for Motherland movement 
Vardan Azatyan appointed rector of State Academy of Fine Arts Vardan Azatyan appointed rector of State Academy of Fine Arts 
Charles Aznavour sang about our sorrows and dreams - Emmanuel Macron Charles Aznavour sang about our sorrows and dreams - Emmanuel Macron 
The President of Turkmenistan received the Secretary General of the CISThe President of Turkmenistan received the Secretary General of the CIS
U.S. considering Armenia`s requests for assistance U.S. considering Armenia`s requests for assistance 
Charles Aznavour square opened in Paris Charles Aznavour square opened in Paris 
Armenian Assembly of America reinforces $250mln aid package for  Armenia in key House Committee testimonyArmenian Assembly of America reinforces $250mln aid package for  Armenia in key House Committee testimony
Tavush for Motherland determined to put end to Tavush for Motherland determined to put end to "endless humiliation  of Armenia" 
Expert comments on Armenian premier`s statement Expert comments on Armenian premier`s statement 
All programmes aimed at development of Armenian-Iranian relations to  be continuous - Mohammad MokhberAll programmes aimed at development of Armenian-Iranian relations to  be continuous - Mohammad Mokhber
Reincarnator of King Pap, does not say single bad word against  Azerbaijan and Turkiye - expert on Pashinyan`s statementsReincarnator of King Pap, does not say single bad word against  Azerbaijan and Turkiye - expert on Pashinyan`s statements
 Archbishop about Pashinyan: people born by chance cannot be bearers  of statehood Archbishop about Pashinyan: people born by chance cannot be bearers  of statehood
Leader of Leader of "Tavush for Motherland" movement intends to hold meetings  with  Armenia`s  ex-presidents 
Prime Minister: King Pap will no longer be killed, just as Republic  of Armenia will not be killedPrime Minister: King Pap will no longer be killed, just as Republic  of Armenia will not be killed
Armenia`s CEC head presents Armenian experience of combating  disinformation to OIF delegatesArmenia`s CEC head presents Armenian experience of combating  disinformation to OIF delegates
Not a single millimeter of sovereign territory of Armenia was  transferred to Azerbaijan during delimitation, Pashinyan assuresNot a single millimeter of sovereign territory of Armenia was  transferred to Azerbaijan during delimitation, Pashinyan assures
Armenia`s PM: I personally know about participation in preparations  for war against us at least two CSTO countriesArmenia`s PM: I personally know about participation in preparations  for war against us at least two CSTO countries
USSR General Staff`s 1976 maps are very important in further  strengthening of Armenia`s independence and sovereignty: PashinyanUSSR General Staff`s 1976 maps are very important in further  strengthening of Armenia`s independence and sovereignty: Pashinyan
Minister: This year, there will hardly be a need to draw additional  water from Lake SevanMinister: This year, there will hardly be a need to draw additional  water from Lake Sevan
AAC taxation issue continues to remain open - Prime MinisterAAC taxation issue continues to remain open - Prime Minister
Minister: construction of new roads leading to village of Kirants has  begunMinister: construction of new roads leading to village of Kirants has  begun
Serzh Sargsyan: if available opportunities are properly used,   movement that has gained momentum will succeedSerzh Sargsyan: if available opportunities are properly used,   movement that has gained momentum will succeed
AraratBank completes placement of bonds ahead of scheduleAraratBank completes placement of bonds ahead of schedule
"We must be able to secure our interests on our own", Iranian Supreme  Leader to Armenia`s Premier
Programs outlined by Pashinyan and Raeisi to be long term ones,  Iran`s Acting President assures Programs outlined by Pashinyan and Raeisi to be long term ones,  Iran`s Acting President assures 
Norway, Ireland and Spain intend to recognize Palestinian stateNorway, Ireland and Spain intend to recognize Palestinian state
NATO experts held course at Vazgen Sargsyan Military AcademyNATO experts held course at Vazgen Sargsyan Military Academy
Zakharova to Simonyan: Why do those whom Westerners begin to direct  literally demonized?Zakharova to Simonyan: Why do those whom Westerners begin to direct  literally demonized?
Armenia, Azerbaijan continue dialogue on territorial integrity - Alen  SimonyanArmenia, Azerbaijan continue dialogue on territorial integrity - Alen  Simonyan
Charles Aznavour is 100 Charles Aznavour is 100 
Iranian president`s death not to shake it as regional superpower -  expert  Iranian president`s death not to shake it as regional superpower -  expert  
Azerbaijan continues destroying Armenians` property Azerbaijan continues destroying Armenians` property 
Armenia must become powerful and independent state - MPArmenia must become powerful and independent state - MP
Proposed taxation of AAC attempt of political pressure - ex-official Proposed taxation of AAC attempt of political pressure - ex-official 
ANCA Congressional Testimony calls for $200mln aid for Artsakh  refugees; sanctions for Azerbaijani war crimesANCA Congressional Testimony calls for $200mln aid for Artsakh  refugees; sanctions for Azerbaijani war crimes