2012 թվականին Հայաստանը հայտնվել է կառավարման կիսաավտորիտար վարչակարգ ունեցող երկրների թվում: Այդպիսի եզրակացության են հանգել հետկոմունիստական երկրներում ժողովրդավարության վարկանիշի հեղինակները, որը կազմել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Մեր երկիրն արժանացել է ՙ5,36՚ գնահատականի ըստ ՙ1-7՚ սանդղակի, որտեղ ամենաբարձր գնահատականը ՙ1՚ է, ամենացածրը` ՙ7՚:
Վարկանշային աղյուսակի համաձայն, Հայաստանը Ուկրաինայի ՙ4,86՚, Վրաստանի ՙ4,75՚ և Ղրղըզստանի հետ ՙ5,96՚ հայտնվել է անցումային կարգում, որտեղ Ուկրաինայի և Վրաստանի ղեկավարությունը որակվել է որպես ՙանցնումային կառավարություն կամ հիբրիդային վարչակազմ՚, իսկ Ղրղըզստանինն ու Հայաստանինը` ՙկիսաավտորիտար վարչակազմ՚:
Ռուսաստանը 2012 թվականին մնացել է ավտորիտար կառավարում ունեցող երկրների թվում` ստանալով ՙ6,21՚ գնահատական: Ժողովրդավարության վարկանշով Ռուսաստանից ցածր են Ադրբեջանը` ՙ6,64՚, Բելառուսը` ՙ6,71՚, Ղազախստանը` ՙ6,57՚, Տաջիկստանը` ՙ6,25՚, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը` ՙ6,93՚-ական: Այդ երկրների կառավարությունները դասվել են ՙհամախմբված ավտորիտտար վարչակարգ՚ կարգին:
Ժողովրդավարության վիճակի վարկանիշը ստեղծվում է ընտրական գործընթացի, քաղաքացիական հասարակության վիճակի, ԶԼՄ-ների, իշխանության պետական և տեղական մարմինների, դատական համակարգի անկախության և կոռուպցիայի մակարդակի գնահատականներից: Freedom House-ի ամենամյա վերլուծությունն ընդգրկվում է նախկին կոմունիստական բլոկի և Եվրասիայի երկրները: