Ադրբեջանը գնդակոծում է ԼՂՀ Պաշտպանության բանակի խոցված ուղղաթիռի ընկնելու տարածքը` վախենալով միջադեպի հետաքննությունից, որի արդյունքները վաղօրոք հայտնի են, ԱրմԻնֆո-ի թղթակացի հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
ՙ
Անհրաժեշտ է մանրակրկիտ հետաքննություն, որպեսզի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ուսումնասիրեն իրավիճակը: Նրանք պարտավոր են համարժեք կերպով արձագանքել միջադեպին՚,- նշել է Հարությունյանը:
Հայկական դիվանագիտությունից, նախկին նախարարի կարծիքով, այժմ պահանջվում է արհեստավարժություն և բոլոր ռեսուրսների համախմբում`ապացուցելու միջազգային հանրությանը Բաքվի քարոզչության կեղծությունը և Ադրբեջանի դիրքորոշման ապակառուցողականությունը:
ՙԱդրբեջանն ամեն կերպ փորձում է պատմությունը ներկայացնել այնպես, իբրև ԼՂՀ ՊԲ ուղղաթիռները գրոհել են իրենց սահմաները, և իրենք ստիպված էին պատասխանել: Նրանք արդեն հիմա աշխատում են այդ ուղղությամբ, փորձում թույլ չտալ մոտենալ ուղղաթիռի բեկորներին, քանի որ ՙսև արկղերի՚ վերծանումը շատ բան կարող է բացակայտել: Սակայն, բոլորիս համար էլ պարզ է, որ օդաչուները կամիկաձե չեն, և նրանցից ոչ ոք չէր գրոհի թշնամու դիրքերն ուսումնավարժական թռիչքի ժամանակ՚,- ասել է Հարությունյանը: