Բնակչության արտահոսքը երկրից լուրջ պրոբլեմ է, և իշխանությունները դա քաջ գիտակցում են: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով «Երկրապահ» կամավորների Միության համագումարի մասնակիցների հարցերին:
Միևնույն ժամանակ
նախագահը գտնում է, որ այդ թեմայով քաղաքական շահարկումներն անընդունելի են, քանի
որ ակնհայտ է, որ պրոբլեմը կրում է ժամանակավոր բնույթ:
«Օրինակ, 2013
թվականին միգրացիայի բացասական սալդոն կազմել է 25% կամ 31 հազ.քաղաքացի: Իսկ այդ
ցուցանիշը գնալով նվազում է: Երկրի կառավարությունը նույնպես իրականացնում է բոլոր
հնարավոր միջոցառումները, բնակչության հետագա արտահոսքը կրճատելու
ուղղությամբ»,-ասել է նախագահը:
Հիշեցնենք , ըստ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, անցյալ տարի Հայաստանից հեռացել է
31 հազար 188 մարդով, ավելի, քան մտել է երկիրը: 2012 թվականին Հայաստանից հեռացել
է 42.811 մարդով ավելի քան մտել է երկիր: Այսպիսով, բացասական սալդոն 2013
թվականին նվազել է 27%: Ըստ հրատարակված տվյալների, 2013 թվականին Հայաստն է մտել 2.476.350 մարդ,
ինչը 13.0 % (284,455 մարդ) գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածի
ցուցանիշը: Հայաստանից հեռացողների թիվը 2.507.538 մարդ, ինչը 12.2.0 %
(272 832 մարդ) գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: