ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը քաղաքական թոշակառու է անվանել առաջին նախագահ, ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Նման քննադատության առիթ է հանդիսացել ավելի վաղ Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունն այն մասին, որ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը նվաստացուցիչ էր Հայաստանի համար և հիշեցնում է 1918 Բաթումի պայմանագիրը:
Լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծել է, որ իր համար, որպես պատմաբան, անընդունելի է Մաքսային միության համեմատությունը Բաթումի պայմանագրի հետ: Ի՞նչ ասեմ: Դա քաղաքական թոշակառուի հայտարարություն է: Տեր-Պետրոսյանի խոսքերում հակասություններ կան: Մի կողմից`նա քննադատում է Մաքսային միությունը, մյուս կողմից` կոչ անում ձեռնպահ մնալ Ռուսաստանի հասցեին կտրուկ հայտարարություններից՚,- ասել Շարմազանովը:
Նրա խոսքով, սակայն, ինքը համաձայն է առաջին նախագահի հետ`հակառուսական կամ հակաարևմտյան տրամադրությունների անթույլատրելիության առումով: ՙՀամաձայն եմ, որ քաղաքականությունում չպետք է լինեն վիրավորանքներ: Բայց եթե հիշենք Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի`անցյալում արված հայտարարությունները, կտեսնենք, որ նրանք ոչ միշտ են հավատարիմ մնացել այդ կանոնին: Սակայն, ինչպես ասում են` ավելի լավ է ուշ, քան երբեք՚,- գտնում է փոխխոսնակը: