Կրթության
և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն սկսել է անձնական իրերը հավաքել
իր աշխատասենյակում:
Ինչպես
գրում է «Ժողովուրդ» թերթը, վկայակոչելով սեփական աղբյուրները, Աշոտյանն իմացել է,
որ նոր կառավարությունում նախարարի պաշտոնում չի մնալու, և նախապատարստվում է: Ի
պատասխան թերթի լրագրողի հարցին, թե արդյոք արդեն հավաքել է իր անձնական իրերը, Աշոտյանը նշել է. «Ես մասնակցել եմ համաքաղաքային շաբաթօրյակին, ինչպես քաղաքի տեսանելի վայրերում, այնպես էլ անտեսանելի, ինչպիսին իմ աշխատասենյակն է, այն մաքրված է ավելորդ թղթերից, գույքագրվել է ամբողջ իմ գրադարանային ֆոնդը, մի մասը նվիրաբերել եմ արդարադատության նախարարությանը՝ գաղութների գրադարանների համար, ու շարունակում ենք աշխատել նախագահի տրված հանձարարականներով»։