Գերմանիայի Շվերին քաղաքում վարկանշային մենամարտում գերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիան ներկայացնող Արթուր Աբրահամը (Աավետիք Աբրահամյան) միավորներով հաղթել է նամիբիացի Վիլբեֆորս Շիհեպոյին:
Սկզբում Շիհեպոն փորձում էր ակտիվոթյուն դրսևորել, սակայն, գրոհելով, վրիպում էր, ինչի արդյունքում Աբրահամն առավելություն ստացավ: Չնայած նամիբիացին դիմացավ մինչև վերջ, 12 ռաունդից հետո մրցավարների միաձայն որոշմամբ Արթուր Աբրահամը 116:113, 116:112, 117:111 հաշվով 37-րդ հաղթանակն ապահովեց պրոֆեսիոնալ ռինգում` դառնալով աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ:
Մարտից առաջ Աբրահամը հայտարարել էր, որ իր նպատակն աշխարհի չեմիպիոնի տիտղոսը վերադարձնելն է` խոստանալով հակառակ դեպքում հեռանալ բռնցքամարտից: Այս հաղթանակի շնոհիվ Աբրահամը հնարավորություն ստացավ մենամարտել WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ: