Ամոթ է 21-րդ դարում քաղբանտարկյալներ ունենալը: Այդ
մասին հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր
Արզումանյանը` դեկտեմբերի 10-ին խորհրդարանական լսումների ժամանակ:
Նրա ասելով, իշխանությունները հերքում են այն փաստը, որ
երկրում հենց այժմ 15 քաղբանտարկյալ կա: «Ամոթ է 21-րդ դարում քաղբանտարկյալներ
ունենալը: Գոյություն ունեն ցեղեր, որոնք մարդ են ուտում, չէ որ մենք նրանց չենք
հավասարվում, հետևաբար, անհրաժեշտ է մշակել «քաղբանտարկյալ» տերմինի սահմանում,
այդ դնել շրջանառության մեջ և մշակել քաղաքական հետապնդման ենթարկված անձանց
արդարացման և վնասի փոխհատուցման մեխանիզմներ», - նշել է Արզումանյանը: Քաղաքական գործիչը բնական է համարել այն փաստը,
որ խորհրդարանական մեծամասնությունն` ի դեմս ՀՀԿ-ի, շահագրգռված չէ այդ տերմինի
սահմանման շուրջ ակտիվ քննարկումներով:
Նա նշել է, որ Մարդու իրավունքների երոպական դատարանը
շուտով կավարտի մարտիմեկյան իրադարձություններից հետո դատապարտվածների գործերիօ
քննությունը, և ոչ ուշ, քան 10 ամիս հետո կկայացվեն համապատասխան որոշումներ: «Իսկ
առայժմ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները, ընդհանուր առմամբ, 15 մարդ
քաղբանտարկյալ են», - հայտարարել է:
Նշենք,
որ քննարկումներին զուգընթաց խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցի էին անցկացնում
իրենց քաղբանտարկյալ համարող անձանց հարազատները: Մինչդեռ խորհրդարանական
լսումներում ՀՀԿ ներկայացուցիչ Մարգարիտ Եսայանը ներողություն է խնդրել և գնացել է
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կազմակերպած միջոցառմանը, դատախազության
ներկայացուցիչն, ընդհանրապես, չի ներկայացել, իսկ արդարադատության փոխնախարար
Արմեն Թաթոյանն իր ելույթից հետո հեռացել է: Քաղբանտարկյալների ազգականները, ովքեր
ներկա էին քննարկումներին, վրդովվել են պաշտոնյաների նման վարքագծի առնչությամբ: