Արարատյան դաշտավայրում պեղումները հնագետներին
ուրախացրել
են
սենսացիոն
արդյունքներով:
ՙՄինչ այսօր պեղումներ անցկացնելով` մենք Հայաստանի
տարածքում
ամենահին
բնակավայրերը
թվագրել
ենք
Քծա
6-րդ
հազարամյակի
առաջին
կեսով:
Այժմ
մենք
բացահայտել
ենք
շերտեր,
որոնք
ցույց
են
տալիս,
որ
այդ
բնակավայրերն, ըստ երևույթին, պետք է վերաբերեն Մթա 7-րդ հազարամյակին՚,- ԱրմԻնֆո-ի հետ զրույցում
պատմել
է
ՀՀ
ԳԱԱ
հնագիտության
և
ազգագրության
ինստիտուտի
տնօրեն
Պավել
Ավետիսյանը:
Հին շերտեր են հայտնաբերվել Ակնաշեն և Մասիս Բլուր հնավայրերում պեղումների ընթացքում:
Նրա
խոսքով,
դա
շատ
կարևոր
իրադարձութուն
է,
քանի
որ
մինչև
վերջերս
գոյություն
ունեցող
տվյալները
վկայում
էին,
որ
Մթա
7-րդ
հազարամյակում
Արարատյան
դաշտավայրը
պիտանի
չի
եղել
մարդու
բնակեցման
համար:
ՙՍրանք սենսացիոն արդյունքներ են: Մինչ այդ մենք չէինք մտածում, որ կկարողնանք ավելի վաղ բնակավայրեր հայտնաբերել Հայաստանում, քան Մթա
6-րդ
հազարամյակը՚,-
ասել
է
Ավետիսյանը:
Ինչպես
նշվել
է,
այդ
տվյալները
կարևոր
նշանակություն
ունեն
ոչ
միայն
Հայկական
լեռնաշխարհի
հնագույն
պատմության
ուսումնասիրման,
այլ
նաև
Առաջավոր
Ասիայի
մշակույթների
ձևավորման
պատմության
ճիշտ
ըմբռնման
տեսակետից: