Beeline-ը շարունակում է իրականացնել ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի
թվայնացման աշխատանքները Հայաստանի մարզերում: Մասնավորապես, Լոռու մարզի Մեծավան,
Արագածոտնի մարզի Քուչակ և Արմավիրի մարզի Նորաշեն համայնքներում մեկնարկել են
ենթակառուցվածքների կատարելագործմանն ուղղված աշխատանքները£
Թվայնացման
աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը, Մեծավան և
Նորաշեն համայնքների բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի բարձրորակ
ծառայությունները, կկատարելագործվի Beeline–ի լայնաշերտ ինտերնետի որակը, իսկ
Քուչակ համայնքի բնակիչներին հասանելի կդառնան լայնաշերտ ինտերնետի
ծառայությունները: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում
կիրականացվեն նաև սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ£
ՙՀավատարիմ
մնալով մարզերի հավասարաչափ զարգացմանն ուղղված ռազմավարությանը` Beeline-ը
2014թ.-ի ընթացքում զգալիորեն ընդլայնել է ֆիքսված կապի թվայնացման
աշխարհագրությունը: ալիք տարում ևս մենք շարունակելու ենք թվայնացման
աշխատանքները` Հայաստանի մարզերում բնակվող մեր բաժանորդներին ապահովելով պարզ,
հարմար և բարձրորակ կապի ծառայություններով՚,- նշել է Հայաստանում Beeline-ի
լխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք,
որ Հայաստանում թվայնացման ցուցանիշը գերազանցում է 87%-ը, իսկ լարային
ենթակառուցվածքի ընդհանուր երկարությունն ավելի քան 8500 կմ է:
2014
թ. ընթացքում թվայնացվել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանց. մոնտաժվել
է ավելի քան 3500 հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան
1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաև ֆիքսված հեռախոսակապի
ծառայության սակագների նշանակալի նվազեցումը:
Սկսած 2014 թ. սեպտեմբերի 1-ից Beeline ֆիքված ցանցից միջքաղաքային և դեպի
ԼՂՀ ֆիքսված ցանց ելքային զանգերն արժեն 5 դրամ/րոպե: