Անբարախիղճ մատակարարը ՀՀ պաշտպանության նախարարությանը
պատճառել է մի քանի հարյուր հազար դոլարի վնաս:
Ինչպես տեղեկացնում է «Ժողովուրդ»
թերթը, օրերս կալանավորվել է գործարար Աշոտ Սարգսյանը, ով ՊՆ-ի խոշոր
մատակարարներից է: Հայտնի է, որ նա ապահովել է ՊՆ-ի վիդեոկոնֆերանսների
սրահների տեխնիկան: Ենթադրվում է, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից
ավելի բարձր գնով, ինչը սկսել է երևալ իրականացված գործարքի համար ներկայացված
հաշիվ-ապրանքագրերում, գրում է թերթը՝ հավելելով, որ ըստ իրենց տեղեկությունների՝
Աշոտ Սարգսյանը մեղադրվում է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ, քանի որ
տեխնիկայի գներն իրականից մի քանի անգամ բարձր է ներկայացրել՝ ՊՆ-ին հասցնելով մի
քանի հարյուր հազար ԱՄՆ դոլարի վնաս:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, տվյալ միջադեպի հետ
կապված նախարարույթունն ինքը կդիմի իրավապահ մարմիններին:</font>