Աֆրիկյանների տունը թալանվել է, հաղորդել է «Հին Երևան»
նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը հունիսի 27-ին կայացած մամուլի
ասուլիսում:
Նրա խոսքով,
վերջին տարիներին, ընդհուպ մինչև շենքն ապամոնտաժելու մասին որոշումը, անհայտ
անձինք գողացել են շենքի կոնսալային պատշգամբները, աստիճանահարթակները, դռները:
Վարդանյանը նշել է, որ այդ կապակցությամբ ինքը դիմել է ստիկանությանը, բայց`
անարդյունք:
Աֆրիկյանների
տունը, որը գտնվում է Տերյան 11 հացեում, ապամոնտաժվում է, որպեսզի «Հին Երևան»
ծրագրի շրջանակներում կրկին վերակառուցվի: Ճարտարապետը բացասական գնահատական է
տվել բողոքի ակցիաներին, նշելով, որ Աֆրիկյանների տունը հին Երևանի առաջին շենքն
է, որի ապամոնտաժումն իրականացվում է պրոֆեսիոնալ մակարդակով: Ինչպես նշել է
Վարդանյանը, շինարարական բոլոր աշխատանքները խստորեն վերահսկվում են:
Փորձագետը նշել է
նաև, որ ակտիվիստները հանրությանը սխալ են իրազեկում, թե ինչ նպատակների է ծառայել
Աֆրիկյանների տունը: «Իրականում այնտեղ ոչ մի ակումբ էլ չի եղել: Դա եղել է եկամտի
տուն: Բայց այդ շենքն ունի արժեք, որպես մոդեռն ճարտարապետության
օրինակ»,-հաղորդել է Վարդանյանը:
Ըստ «Հին Երևան»
ծրագրի, Գլխավոր պողոտայի տեղամասերից մեկում նախատեսվում է տեղակայել 19-րդ դարի
և 20-րդ դարասկզբի շենքերը, որոնք ունեն պատմա-ճարտարապետական արժեք: Բոլորն էլ
տարբեր տարիների ապամոնտաժվել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից: Ըստ ծրագրի,
ընդհանուր հաշվով նախատեսվում է վերականգնել մոտ 30 շենք: Ըստ Վարդանյանի, ծրագրի
շրջանակներում աշխատանքների մեկնարկը նախատեսվում է այս տարի:
Աֆրիկյանների
տունը հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան: 2004 թվականին այն
քաղաքապետարանի կողմից վաճառեց մասնավոր ընկերությանը, իսկ 2006-ին
կառավարությունը որոշեց տեղափոխել մեկ այլ վայր: «SOS Կպահպանենք Աֆրիկյանների
ակումբի շենքը» նախաձեռնության անունից Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և «Urbanlab Yerevan» ՀԿ-ն հայցով դիմեցին ՀՀ
Վերաքննիչ դատարանին, պահանջելով անորինական ճանաչել քաղաքապետարանի և
կառավարության որոշումները: