Երկուշաբթի, 31 Մարտի 2014

Մարտիրոսյան Նանա

Քեսաբի բնակիչներ. Էրդողանը և նրա կառավարությունը ռազմական հանցագործներ են

Քեսաբի բնակիչներ. Էրդողանը և նրա կառավարությունը ռազմական հանցագործներ են

 Եթե Քեսաբի բնակիչներին տեղյակ չպահեին, որ պետք է հեռանան իրենց տներից, ապա աշխարհն ականատես կդառնար հերթական ցեղասպանության, ասվում է Լաթաքիայի հայկական եկեղեցում ապաստան գտած քեսաբահայերի նամակում: 


ՙԹուրքիայն կրկին հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի այդ հանցագործությունը կրկնվի: Մենք ոչինչ չունենք թուրք ժողովրդի դեմ: Մենք ապրել ենք նրանց կողքին` որպես հարևաններ, և ինչ-որ փոփոխություն չենք ցանկանում: Թուրքական կառավարությունը, աջակցելով  Քեսաբի բնակիչների սպանությունները, աջակցում է ահաբեկիչներին՚,- ասվում է նամակում: 


Քեսաբահայերը նաև համաշխարհային հանրությանը կոչ  են արել ազդեցիկ երկրների կառավարությունների և ՄԱԿ-ի ուշադրություն հրավիրել թուրք-սիրիական սահմանին ստեղծված իրավիճակի վրա: ՙՄենք միայն ապրել ենք ցանկանում: Եթե դուք անտեսեք այս խնդրանքը, մենք գազանաբար կսպանվենք ծայրահեղականների կողմից`  նույն այն կերպ, ինչպես որ եղել է Հալեպում, Յակուբիայում, Ղենեմիում ու Սիրիայի ողջ տարածքում՚,-նշում են նամակի հեղինակները: ՙԱշխարը պետք է իմանա ճշմարտությունը: Էրդողանը և նրա կառավարությունը ռազմական հանցագործներ են: Մենք ձեր օգնության կարիքն ունենք: Մենք կարիք ունենա, որպեսզի դուք համապատասխան միջոցներ ձեռնարկեք: Մեր կյանքը կախված է ձեզանից, ձեր որոշումներից՚,- ասվում է նամակում: 


Հիշեցնենք, որ մարտի 21-ից Սիրիայի սահմանամերձ Քեսաբ քաղաքը հարձակման է ենթարկվել իսլամական ՙԱլ-Նուսրա՚ և ՙԻսլամական ճակատ՚ խմբավորումների կողմից: Քաղաքը գրոհել են Թուրքիայի կողմից և նրա աջակցությամբ: Քեսաբի հայերն ստիպված են եղել քաշվել լեռները կամ ապաստանել Լաթաքիայում, որտեղ արդեն եղել է Հայաստանի ԱԺ պատգամավորների պատվիրակությունը` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հաագայում միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարել  Քեսաբի վրա թուրքական գրոհները կանխելու նպատակով: Համանման հայտարարություններով հանդես են եկել նաև մի շարք հայկական կուսակցություններ: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն