ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն մասնակցի օգոստոսի 8-9-ը Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը:
Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ օգոստոսի 8-9-ը տեղի կունենան Ռուսաստանի նախագահի հետՀայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձին հանդիպումները: