Սեպտեմբերի 25-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող ՙԳրանդ Քենդի՚ ՓԲԸ-ի տարածքում:
Ինչպես հաղորդել է ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Ըստ նախնական տվյալներիª հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ):
Այս պահի դրությամբ դեպքի վայրում աշխատում է 10 մարտական հաշվարկ: