ՙՌոստելեկոմ՚ ընկերությունը վաճառքի և սպասարկման սրահ է բացել Աջափնյակ համայնքում:
Ինչպես սրահի բացման ժամանակ լրագրողներին ասել է GNC-ALFA-ի /ՙՌոստելեկոմի՚ դուստր/ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, Աջափնյակ համայնքի սրահը թվով տասներորդն է հանրապետությունում և երկրորդը`Երևանում. առաջինը բացվել է Էրեբունի համայնքում: Ֆարամազյանը նշել է, որ ՙՌոստելեկոմը՚ շարունակում է լայնամասշտաբ ներդրումներ իրականացնել Հայաստանում և ընդլայնել իր աշխարհագրությունը: Ներկայումս ընկերությունը հեռախոսակապի և գերարագ ինտերնետի ծառայություններ է մատուցում: Գլխավոր տնօրենն ավելացրել է, որ մոտ ժամանակներս կգործարկվեն այլ ինտերակտիվ ծառայություններ: Բաժանորդներին առաջարկվում են որակյալ ու մատչելի ծառայություններ, ինչի արդյունքում ընկերության հանդեպ հետաքրքրությունը մշտապես աճում է, ասել է Ֆարամազյանը:
Նրա խոսքով, ՙՌոստելեկոմի՚ կողմից կիրառվող GPON տեխնոլոգիան թույլ է տալիս ինտերնետի մեծ արագություն և ծառայության որակ ապահովել: Մինչև հոկտեմբերի 1-ը բաժանորդների համար շարունակում է գործել ՙԳիշերային արագացում՚ ակցիան, որն ինտերնետից գիշերային ժամերին առանց արագության սահմանափակման օգտվելու հնարավորություն է տալիս:
Պատասխանելով լրագրողների հարցերին`Ֆարամազյանը հաղորդել է, որ մինչև ընթացիկ տարեվերջ Երևանում կբացվի վաճառքի և սպասարկման առնվազն ևս երեք սրահ: Բաժանորդների ներկայիս քանակը կազմում է մի քանի հազար:
Հիշեցնենք, որ ՙՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ՚ փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին: Ընկերությունը 2012 թ. փետրվար ամսին դարձավ Ռոստելեկոմ խմբի անդամ, իսկ 2012թ. դեկտեմբերի 18-ից ՀՀ-ում մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ ՙՌոստելեկոմ՚ ապրանքանիշի ներքո՝ որպես Ռոստելեկոմ ԲԲԸ դուստր ձեռնարկություն:Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ Ռոստելեկոմ Հայաստանը սկսում է մատուցել ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության, շուտով նաև IP հեռուստատեսության ծառայություններ ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար: Ռոստելեկոմ Հայաստանի ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Այն միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով: