Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացման միջեւ անդունդը գնալով խորանում է: Այդպիսի կրածիք է հայռտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանի եւ Հայաստանի զարգացման միջեւ անդունդը հասել է ահռելի մեծության:
ՙԲնականաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացման միջեւ անդունդը գնալով խորանում է, քանի որ Ադրբեջանում պաշտոնապես խրախուսվում է ռասիզմ եւ այլատյացություն, իսկ Հայաստանում` հանդուրժողականություն: Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես քարոզում են պատերազմ, Հայաստանինը` խաղաղություն: Ադրբեջանում ազատ մամուլը ուտոպիա է, իսկ Հայաստանում` իրականություն: Ադրբեջանը սլանում է դեպի բռնապետություն, որտեղ առանցքային դեր ունի անձի պաշտամունքը, մինչդեռ Հայաստանում զարգանում է քաղաքական բազմակարծությունը: Ակնհայտ է, որ նման “զարգացման” դեպքում Ադրբեջանի ֆիասկոն անխուսափելի է՚, - հայտարարել է ԱԺ փոխխոսնակը: