2014 թվականին Ադրբեջանի և Իրանի միջև
հարաբերությունների «վերաբեռնում» է սկսվել: Երևանում «Կովկաս-2013» ամենամյա
միջազգային խորհրդաժողովի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի պետական
հումանիտար համալսարանի դոցենտ, հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Դեռ 2013 թվականին նման միտումների ի հայտ գալու
նշաններ անգամ չէին նկատվում: Իրանում նոր նախագահ Հասան Ռոուհանիի իշխանության
գալուց հետո այդ երկրի արտաքին քաղաքականությունում, անշուշտ, շատ բան է փոխվել:
Ընդ որում Ռոուհանին առաջին հերթին սկսել է լուծել Իրանի արտաքին քաղաքական գծի
առավել առաջնային խնդիրները: Այլ խոսքով ասած` 2013 թվականին նոր նախագահը նայում
էր դեպի Արևմուտք», - նշել է նա:
Սակայն, Իլհամ Ալիևի վերջին այցը Թեհրան և նրա
հանդիպումը Ռոուհանիի հետ, Մարկեդոնովի կարծիքով, Ռոուհանիի նախորդ Մահմուդ
Ահմադինեջադի կառավարման ողջ շրջանում երկու երկրների միջև առճակատումից հեռանալու
առաջին փորձերն էին: Եվ այսօր առկա է երկու երկրների միջև որակապես նոր
հարաբերությունների առաջացման հեռանկար:
«Կովկաս»
միջազգային խորհրդաժողովն ամեն տարի կազմակերպում է Կովկասի ինստիտուտը` Կովկասի
շվեյցարական ակադեմիական ցանցի աջակցությամբ: Այս տարի խորհրդաժողովում հնչել են
Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Շվեյցարիայի ներկայացուցիչների
զեկույցները, որոնք ներառել են 2013 թվականին Հարավային Կովկասի երկրների առավել
կարևոր իրադարձությունների համառոտ վերլուծություն: