Մաքսային միույթանը Հայաստանի միացման որևէ լուրջ ռիսկ ներկայիս անդամ երկրների համար չկա, ՙԷքսպերտ՚ ամսագրին այդպիսի կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
ՙՀանրապետությունում բավականաչափ զարգացած են մաքսային, ֆիտոսանիտարական ենթակառուցվածքները, տեխնիկական կարգավորումը սպասարկող լաբորատորիաները: Հայաստանի պետական կառավարման ապարատը մեր համատեղ գործողությունների ընթացքում օպերատիվ աշխատանքի բարձր պատրաստվածություն ու արդյունավետություն է ցուցաբերել: Բացառված չէ, որ մենք կկարողանան դրանցից որոշները, որպես առավել առաջատար, ինտեգրել վերազգային օրենսդրությունում՚,- ընդգծել է պաշտոնյան:
Խրիստենկոն հայտարարել է, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը երկրի ինքնիշխան ընտրությունն է, այլ ոչ պարզապես վերջինիս ղեկավարության քաղաքական կամքը: Հայաստանի գործընկերների հետ միասին կարճ ժամանակահատվածում հսկայական աշխատանք է կատարվել: Նա հաղորդել է, որ ոչ միայն ՄՄ-ին, այլ նաև Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի միացման վերաբերյալ`դեկտեմբերի վերջին հաստատված ՙճանապարհային քարտեզում՚ շուրջ 300 կետ կա: Այս համատեքստում, Խրիստենկոն վստահ է, որ ՄՄ մնացած երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունն ընդհանրապես խնդիր չէ: Խրիստենկոյի գնահատմամբ, արդեն 2014 թ. Հայաստանը պատրաստ կլինի ՄՄ-ին և Եվրասիական տնտեսական տարածքին միացման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը