Շաբաթ, 12 Մարտի 2016 05:00

Карина Меликян

2016 թվականը շրջադարձային կլինի Հայաստանի բանկային համակարգի համար

2016 թվականը շրջադարձային կլինի Հայաստանի բանկային համակարգի համար

2016 թվականին Հայաստանի համար  առավել զգալի  կլինեն ճգնաժամային երևույթները, որոնք սկսեցին դրսևորվել 2014 թվականի կեսերից և  ավելի խորացան 2015 թվականին: Իրավիճակը 2014-2015 թվականների սահմանագծին ավելի խորացավ ԱՄՆ դոլարի  փոխարժեքի թռիչքով, ինչպես նաև տնտեսությունում դժվարությունների ավելի հստակ դրսևորումով: Իսկ տնտեսական բարդ իրավիճակն անդրադառնում է բանկերի վրա, որոնք տնտեսության համար նույնն են, ինչ մարդու համար արյունատար համակարգը: 2014-2015 թվականներին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը դանդաղեցին՝ 3.5-ից մինչև 3: Բանկերի վրա դա անդրադարձավ ակտիվների որակի վատթարացմամբ, պրոբլեմներ առաջացան նույնիսկ խոշոր բիզնեսում, չխոսելով արդեն մանրածախ հատվածի մասին: Սա ուղեկցվում է պահուստների աճով, բանկային համակարգի շահութաբերության նվազմամբ: Ըստ միջազգային կառույցների կանխատեսումների 2016 թվականին Հայաստանի տնտեսական աճի սանդղակը կլինի ավելի ցածր` 2.2: Շատ փորձագետներ 2016 թվականը համեմատում են 2009 թվականի ճգնաժամի գագաթնակետի հետ: Այս բոլոր դրսևորումներն  առավել ծանրակշիռ իր վրա է զգում բանկային համակարգը, որի մասնակիցների մեծ մասը, վարկավորումը ռեցեսիայից դուրս բերելուց բացի, պետք է մինչև 2017 թվականն  ապահովի  նաև կապիտալը 30 մլրդ դրամի նորմատիվային սանդղակին հասցնելու ԿԲ պահանջը: Փաստացի, բանկային հատվածի լուրջ վերափոխումն անխուսափելի է, բայց խաղացողների թվի կրճատումը, դրանց խոշորացմանը զուգահեռ, հնարավորություն կտա ոչ միայն ինքնուրույն դիմակայել ճգնաժամային ցնցումներին, այլ նաև տնտեսության առանցքային ոլորտների վարկավորման միջոցով նպաստել երկրի ՀՆԱ-ի աճին` պատշաճ մակարդակով: 

Քանի՞ մասնակից կմնա բանկային համակարգում 2017 թվականին:

 

Իմ կածիքով Հայաստանի բանկային համակարգում բավական է ունենալ ընդամենը 10-11 բանկ, որից 5-6-ը կլինեն խոշոր խաղացողներ` համակարգ ձևավորող բանկեր, իսկ մնացածը կլինեն նիշային բանկեր, չնայած, տարեվերջին բանկերի ընդհանուր թիվը կարող է հասնել 15-ի: Բանկերի կեսն այսօր կանգնած է կապիտալիզացման լուրջ խնդրի առաջ. մինչև 2017 թվականը կապիտալի չափը պետք է հասնի 30 մլրդ դրամի: Ընդ որում, նրանց մեծ մասն էականորեն չի հասնում նորմատիվային սանդղակին: Ինչպես էլ որ փոխվի իրավիճակը, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ դրանում է կայանում զարգացման էությունը:

 

Արդյո՞ք բանկերի թվի զգալի կրճատումը չի բերի շուկայի  մոնոպոլացմանը:

 

Չեմ կարծում, որ դա կբերի մոնոպոլացման: Բացատրեմ ինչու, օրինակ, Վրաստանում երկու խոշոր բանկին բաժին է ընկնում շուկայի 70-75-ը, իսկ մնացածը մասը՝ մյուս 18 բանկին: Բայց անգամ նման պայմաններում այնտեղ չկա բանկային համակարգի վառ արտահայտված մոնոպոլացում: Իսկ Հայաստանում խոսքը գնում է առողջ համակարգի խոշորացման մասին, քանի որ 10-11 բանկ ունենալը մեր տնտեսության համար, բնակչության ներկայիս թվաքանակի պայմաններում, լիովին բավարար ցուցանիշ է:

 

Ի ՞ նչ եք կարծում, արդյո՞ք իրատեսական է Հայաստանի բանկային համակարգի 2016 թվականի աճի կանխատեսումը:

 

Նախ ասեմ, որ 2015 թվականը ծանր տարի էր Հայաստանի համար: Անհրաժեշտ էր  մի շարք խնդիրներ լուծել, այդ թվում՝ դրամի արժեզրկման, տրանսֆերտների զգալի անկման, պահանջարկի անկման և այլն: Իրականում Հայաստանի բանկային համակարգը 2015 թվականին չաճեց: Այո, եզակի բանկերի հաջողվեց աճ ապահովել որոշ ուղղություններով և որոշակի պարամետրերով, բայց համակարգը, ընդհանուր վերցրած, քանակական ցուցանիշներով չաճեց: Տարին դժվար էր նաև որակական ցուցանիշների առումով, քանի որ ակտիվների որակի վատթարացման հետևանքով բանկերն ստիպված էին ավելի շատ ծախսել վարկերի հնարավոր կորուստների պահուստների ձևավորման վրա: Արդյունքում` նվազեց բանկային համակարգի արդյունավետությունը: 2016 թվականը կլինի շրջադարձային, քանի որ անվտանգության բարձիկը 2015 թվականին արդեն ստեղծվել է, ձևավորվել են վարկերի գծով պահուստները, իսկ պոտենցիալ վարկառուների վարկունակության մանրակրկիտ վերլուծության հաշվին զսպվել է վարկավորման աճը, արդյունքում՝ բանկերը կուտակեցին մեծ պահուստներ  չաշխատող ակտիվների ապահովման համար: 2016 թվականին ես, այնուամենայնիվ, ակնկալում եմ ակտիվների որակի որոշակի բարելավում, բայց եթե անգամ դա տեղի չունենա, հազիվ թե վատթարացում լինի: Կարծում եմ, որ նույնիսկ դրական տեղաշարժ կլինի զարգացման, հիմնական ցուցանիշների աճի ուղղությամբ, եթե, իհարկե, բանկերին հաջողվի լուծել չաշխատող վարկերի մասով գրավադրված գույքի արդյունավետ իրացման խնդիրը:   

 

Ստացվում է, որ խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի ձեռքում է: Իսկ ինչո՞ւ երբ տնտեսությանն անհրաժեշտ է աջակցել, բանկերն ուղղում են անհրաժեշտ բոլոր ռեսուրսները, նույնիսկ կրելով վնասներ, իսկ երբ բանկերին է անհրաժեշտ աջակցություն, ապա նրանք պետք է  հույսն իրենց վրա դնեն :

 

Ցավոք, դա այդպես է: Յուրաքանչյուր բանկ ինքն է գտնում ստեղծված իրավիճակից դուրս գալու մեթոդները կամ դրանց փոխարինող գործիքները, այդ թվում նաև չաշխատող վարկերի արդյունքում բանկերում կուտակված անշարժ գույքի պոտենցիալ գնորդներին: Մենք տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկան իրացվելի չէ, 2015 թվականին գների անկում եղավ, բնականաբար, դա դժվարացնում է գրավադրված գույքի իրացման գործընթացը:

 

Ի՞նչ պետք է ձեռնարկի պետությունն այդ բացասական հետևանքները հարթելու համար և ի՞նչ պետք է անի կարգավորողը:

 

Կարգավորողը, մի կողմից,  ֆինանսական շուկայի կարգավորման նպատակով 2014 թվականի դեկտեմբերին, դրամի արժեզրկման գագաթնակետին, խստացրեց արտարժույթով ներգրավված  միջոցների պարտադիր պահուստավորման տոկոսադրույքը (12-ից մինչև 24): Դա բերեց մեծ ծախսերի` ՀՀ դրամով վարկավորումը հասցնելով նվազագույնի: Վարկավորման հետ կապված իրավիճակը շտկելու նպատակով Կարգավորողը 2015 թվականին մեղմացրեց, որոշ դեպքերում հասցրեց  զրոյի արտարժույթով և ՀՀ դրամով պարտավորությունների պարտադիր պահուստավորման նորմատիվը` կապիտալի ներքին և արտաքին շուկաներում բանկերի պարտատոմսերի տեղաբաշխման, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններից ավելի քան 2 տարի ժամկետով ներգրաված միջոցների դեպքում: Իսկ դա խթան է ավելի էժան և երկարաժամկետ միջոցներ ներգրավելու համար: Այս առումով Կարգավորողը ճիշտ մոտեցավ ստեղծված խնդիրների լուծմանը:

 

Ինչ վերաբերվում է կառավարության քայլերին, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել համակարգ ձևավորող և  արտահանման ուղղվածությամբ  ձեռնարկությունների համար պայմանների մեղմացմանը: Դա կարող է լինել սուբսիդավորում, էժան վարկեր, ինչպես նաև հարկային ժամանակավոր արձակուրդներ: Ինչպես տեսնում ենք, կան խթանման  տարբեր մեթոդներ, որոնց հետևողական և ակտիվ օգտագործումը հայրենական ձեռնարկություններին շատ կօգնի ճգնաժամային դժվարին ժամանակահատվածում պահպանել իրենց դիրքերն արտահանման ոլորտում:

 

Բանկերի ներգրաված միջոցների ծավալների (5,5 մլրդ ԱՄՆ դոլար, ներառյալ միջազգային ծրագրերով ներգրաված միջոցները)  էական գերակայությունը վարկավորման ծավալների նկատմամբ արդյոք  չի՞ վկայում (4.7 մլրդ ԱՄՆ դոլար) բանկերի լուրջ խնդիրների մասին`ճգնաժամային փուլում միջոցների իրացման առումով:

 

Այնքան էլ կոռեկտ չի լինի եզրակացույթուններ անել` ելնելով ճգնաժամի տարիներին արձանագրված ցուցանիշներից: Չէ՞ որ ստեղծված իրավիճակում կարող են բազմաթիվ գործոններ լինել: 2015 թվականին բանկերն ստիպված էին զսպել վարկավորումը: Առաջին հերթին, դա թելադրված էր ՀՀ դրամով միջոցների սակավությամբ, իսկ մենք գիտենք, որ սպառողական վարկավորումն իրականացվում է դրամով: Երկրորդ, ռիսկ-մենեջմենթի վերանայումը շատ բանկերում նախատեսում էր պոտենցիալ վարկառուների նկատմամբ պահանջների խստացում, հատկապես ճգնաժամի պայմաներում նրանց կողմից պարտավորությունների կատարման հնարավորությունների առումով: Վարկառուների նկատմամբ պահանջների շարքում առաջինը վերանայվեց պարտքի ծածկման գործակիցը (DSCR - Dept Service Coverage Ratio)` նախկին 1.1-ից խստացվեց մինչև 1.4, այսինքն, եթե շուրջ 30-ով ընկնի շրջանառությունը կամ եկամուտը, ապա բանկի հանդեպ պարտավորությունների կատարման  մասով կարող են խնդիրներ ծագել: Այնուհետ հաջորդում է գրավով ապահովումը,  որի նկատմամբ պահանջների խստացումը թելադրված էր ցածր իրացվելիությամբ և անշարժ գույքի գների անկումով:

 

Ճգնաժամային երևույթներն սկսեցին զգացվել 2014 թվականի կեսից, որոնք ավելի խորացան 2015 թվականին: Թե որքանո՞վ բանկերը կկարողանան հաղթահարել այդ իրավիճակը, ցույց կտա 2016 թվականը, որը լուրջ կառուցվածքային փոփոխություններ է  ենթադրում բանկային համակարգում:

 

Ամերիաբանկն ինչպիսի՞ դեր է իրեն վերապահում Հայաստանի տնտեսության վարկավորման իրավիճակի շտկման գործում: ՎԶԵԲ-ի  մասնակցությունն Ամերիաբանկի կապիտալի համալրմանը հնարավորոթյուն տալի՞ս է արդյոք արտաքին աղբյուրներց ակնկալել լայնածավալ  

 

 

միջոցների ներգրավում:

 

Ամերիաբանկի կապիտալում  ուղղակի ներդրումների տեսքով կստանանք 40 մլն ԱՄՆ դոլար (մոտ 20 մլրդ դրամ), երկու փուլով: Սկզբում, լրացուցիչ թողարկման շրջանակներում, ՎԶԵԲ-ը ներդրեց 30 մլն ԱՄՆ դոլար (մոտ 15 մլրդ դրամ)` ստանալով Ամերիաբանկի բաժնետոմսերի փաթեթի 20-ը, իսկ մնացած 10 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ապագայում կապիտալի մեծացման համար: Կապիտալն ավելացնելով Ամերիաբանկի կապիտալի համարժեքությունը կհասնի 19-ի: Բացի ՎԶԵԲ-ի միջոցներից, 50 մլն ԱՄՆ դոլարի սուբորդինացված վարկ է տրամադրվել IFC-ի կողմից:

 

Հասկանալի է, որ կարճ ժամկետում հնարավոր չէ ներքին աղբյուրներից  ծանրակշիռ միջոցներ ներգրավել: Իսկ նշված 90 մլն ԱՄՆ դոլարի շնորհիվ մեր առջև, փաստորեն, բացվում է արտաքին աղբյուրներից առնվազն 500 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն, ընդ որում, ինչպես մեզ հետ արդեն աշխատող գործընկերներից, այնպես էլ նոր աղբյուրներից: Մենք արդեն մի շարք հանդիպումներ ենք ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների, բանկերի հետ, որոնք հետաքրքրված են հայկական ֆինանսական շուկայով: Բացի այդ, լրացուցիչ ֆինանսավորման ճանապարհով մեզ հետ համագործակցությունը շարունակելու ցանկություն են հայտնել մեր ներկայիս գործընկերները, որոնց հետ մենք տարբեր ծրագրերով բավականին հաջող աշխատում ենք:

 

Նման ծավալուն միջոցների ներգրավման դեպքում արդյո՞ք բանկը չի բախվի դրանց արդյունավետ տեղաբաշխման դժվարությանը:

 

Չէի ասի, որ դա  դժվարություն է, դա ավելի շուտ խնդիր է, որը պետք է լուծել: Իհարկե, մտահոգություն կա, որ շուկան համապարփակ չէ, հետևաբար չի կարող ընդունել հսկայական ֆինանսական միջոցներ, ինչպիսի գին էլ դրանք ունենան: Դրա համար էլ մենք պլանավորում ենք գործընթացն իրականացնել փուլերով` 1-2 տարվա ընթացքում: Իհարկե, արդյունավետության տեսանկյունից բանկի համար ավելի լավ կլիներ միանգամից օգտագործել այդ հնարավորությունը` եկամտաբեր ակտիվների ավելացման համար: Բայց, այնուամենայնիվ, իմանալով շուկայի ծավալները և առկա պահանջարկը, պատրաստվում ենք այդ միջոցներն իրացնել փուլերով: Օրինակ, հաջորդ տարի պատրաստվում ենք վարկային ներդրումներն ավելացնել 100-130 մլն ԱՄՆ դոլարով, բայց եթե պահանջարկն, այնուամենայնիվ, գերազանցի մեր ակնկալիքները, ապա այդ գումարը կարող է լինել ավելի մեծ, մանավանդ, որ մենք հնարավորություն ունենք մեր գործընկերներից արագ ներգրավել լրացուցիչ միջոցներ:

 

Կան մեծ և լավ նախագծեր, որոնք ֆինանսական աջակցության կարիք ունեն, ինչպես վարկավորման, այնպես էլ հետագա  առաջմղման համար,  և  խոսքը գնում է լուրջ միջոցների մասին, և դրան համապատասխան, բանկը պետք է ունենա զգալի ծավալով կապիտալ: Խոշոր հարկատու հաճախորդների ներգրավման և վարկավորման առումով Ամերիաբանկի դիրքերը բավականին ուժեղ են:

 

Ո՞ր ոլորտներն են առաջնահերթ Ամերիաբանկի վարկային քաղաքականությունում:

 

Մեզ շատ է հետաքրքրում ագրոբիզնեսի ոլորտը, մասնավորապես, ջերմոցների շինարարությունը, որոնց արտադրանքի 80-90-ն արտահանվում է Ռուսաստան: Մեզ հետաքրքրում են նաև էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտները, ընդ որում, վերջինիս առումով չնայած էներգակիների և լեռնահանքային հումքի միջազգային գների նվազմանը,  արտադրանքի նկատմամբ պահանջարկը պահպանվում է: Եվ դրա համար մենք շատ հարմարավետ ենք մեզ զգում լեռնահումքային ոլորտի  ընկերությունների վարկավորման հարցում: Մեզ շատ է հետաքրքրում նաև հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ մենք ունենք նախագծեր և 2016 թվականին նախատեսում ենք մի շարք նոր նախագծերի վարկավորում:

 

ՓՄՁ-ները  գտնվում են Ամերիաբանկի նպատակային վարկավորման  շրջանակներում: Մենք այս ուղղությանը մշտապես մեծ ուշադրություն ենք  հատկացնելու և հնարավորինս  գրավիչ ենք դարձնելու ՓՄՁ-սուբյեկտների վարկային պրոդուկտները, որպեսզի ավելացնենք այս սեգմենտի մեր հաճախորդների բազան:

 

Վարկավորումից  բացի նախատեսո՞ւմ եք արդյոք M&A հնարավորություն:

 

Այո, M&A (միավորման և միաձուլման) հնարավորությունը մեկ կամ մի քանի բանկերի հետ մենք երբեք չենք բացառել: Ասեմ ավելին, այդպիսի առաջարկներ մենք ժամանակ առ ժամանակ ստանում ենք և քննարկում: Մենք շատ մանրակրկիտ ուսումնասիրում ենք այն բանկերի ցուցանիշները, որոնք կարող են մեզ հետաքրքրել գնման կամ միաձուլման առումով: Դրանք շատ չեն, բայց, այնուամենայնիվ, կան: Ամեն ինչ կախված է գնից:

 

Կարծում եմ, որ 2016 թվականը բանկային համակարգի միավորման և ամրապնդման առումով շատ հետաքրքիր կլինի, համենայն դեպս, 2015 թվականին մենք տեսանք այդ գործընթացի մեկնարկը, տեղի ունեցավ միաձուլման երկու գործարք (ՊրոԿրեդիտ բանկը` Ինեկոբանկի հետ, իսկ ԲՏԱ բանկը` Հայէկոնոմբանկի հետ): 2017 թվականի սկզբին մենք արդեն կտեսնենք կառուցվածքային լուրջ փոփոխություններով բանկային մի նոր համակարգ, ավելի ուժեղ ու կայուն: 

 

ՎԶԵԲ-ը, որպես կանոն, որևէ բանկի կապիտալում մասնակցություն ունենալուց առաջարկում է ինչպես կորպորատիվ կառավարման, այնպես էլ ռիսկերի կառավարման մեխանիզմներ: Օգտվո՞ւմ եք այդ հնարավորությունից:

 

Մենք ունենք կորպորատիվ կառավարման բավականաչափ մշակված մեխանիզմներ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Բայց, գիտակցելով, որ ՎԶԵԲ-ի նման հեղինակավոր բաժնետերը կարող է նոր լումա ունենալ կորպորատիվ կառավարման բարելավման մեջ, մենք, իհարկե, կօգտվենք իրենց առաջարկներից: Նույնը կարելի է ասել նաև ռիսկ-մենեջմենթի մասին: Նման առաջարկների համար մենք միշտ բաց ենք: Իսկ այսօր ՎԶԵԲ-ի նախագծի նպատակն Ամերիաբանկի կապիտալիզացմանն աջակցելն է, նպաստելով նրա աճի ռազմավարական նպատակների իրագործմանը՝ հետագայում IPO-ի (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում) իրականացման վերջնական նպատակով:

 

Ամերիաբանկի IPO դուրս գալու պլանները բավական ինտրիգային են: Ե՞րբ եք նախատեսում դուրս գալ կապիտալի միջազգային շուկա:

 

Դրանք առաջիկա տարվա պլաններ չեն, մենք լավ ենք հասկանում, որ IPO-ն ինքնանպատակ չէ, մենք պետք է հետևողականորեն աշխատենք այդ նպատակին հասնելու համար: Մենք պետք է ավելի մեծ աճ ապահովենք` ինչպես քանակական, այնպես էլ որակական ցուցանիշների գծով, և, իհարկե, արտաքին միջավայրը նույնպես պետք է բարենպաստ լինի IPO-ի իրականացման համար:

 

Եվրոբանկի հետ համագորակցության նոր ձևաչափը նպատակաուղղված է  առավել հավակնոտ ռազմավարության իրականացմանը, մասնավորապես, առաջնային հրապարակային տեղաբաշխման առաջարկով (IPO) միջազգային շուկաներ դուրս գալուն: Բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխմանը պատրաստվելուն կօգնի նաև IFC-ի սուբորդինացված վարկը:

 

Տոկոսադրույքների ինչպիսի՞ միտում կարելի է ակնկալել 2016 թվականին և ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել:

 

Տոկոսադրույքների իջեցում պետք չէ սպասել: Ասեմ` ինչու: Առաջինը, ներքին շուկայում ՀՀ դրամով միջոցների ներգրավումը թանկ հաճույք է: Այսինքն, մենք պետք է ՀՀ դրամով վարկերի գնագոյացման ժամանակ հաշվի առնենք ռեպոյի դրույքները, արժեթղթերի եկամտաբերությունը, այդ թվում նաև պետական պարտատոմսերի գծով, ինչպես նաև ավանդների տոկոսադրույքները: Սա ՀՀ դրամով  միջոցների մասին: Իսկ ԱՄՆ դոլարով միջոցների մասով նույնպես չեմ կանխատեսում  էական տատանումներ, քանի որ, առաջին հերթին, գնագոյացման վրա ազդում է Libor դրույքը, ինչն ուղղակիորեն կապված է ԱՄՆ-ում դաշնային պահուստի տոկոսադրույքի հետ, որը 2015 թվականին բարձրացավ 0.25-ով` 2016թ.-ին աճելու հեռանկարով, երկրորդ, դա երկրի ռիսկն է, որն առայժմ չի տեղաշարժվում դրական ուղղությամբ,  և երրորդը, դա կորպորատիվ ռիսկն է (փոխառուի ռիսկը), այսինքն, ԱՄՆ դոլարով միջոցների  տոկոսադրույքների տատանման միտումը կլինի ոչ էական` 0.5: Ամերիաբանկը կֆինանսավորի խոշոր  նախագծերը վարկառուի համար առավել շահավետ պայմաններով:

 

Ամերիաբանկը պլանավորո ՞ ւմ է արդյոք մասնաճյուղերի ցանցի ընդլայնում,  թե՞ այնուամենայնիվ, շեշտը  դրվում է հեռակառավարման ծառայությունների ընդլայնման վրա:

 

2016 թվականին նախատեսում ենք երկու նոր մասնաճյուղերի բացում, մեկը մայրաքաղաքում, մյուսը՝ մարզում, ինչի արդյունքում մասնաճյուղերի ընդհանուր թիվը կհասնի 14-ի: Բացի այդ, մենք ընդլայնում ենք հաճախորդների արագ սպասարկման կետերի թիվը: Այսօր արդեն գործում է նման երկու կետ, ևս չորսը պատրաստվում ենք հանրապետությունում բացել 2016 թվականին: Դրանք cash-in/cash-out բանկոմատներ են, կրպակներ, ինտերնետ-բանկինգ: Մասնաճյուղերի ցանցի  առավել ընդլայնումից մենք գերադասում ենք հաճախորդների սպասարկման նոր տեխնոլոգիական մեթոդների կիրառումը, գումարած`սպասարկման որակը: Այդ թվում խոսքը գնում է նաև նոր ներդրվող՝ իռլանդական CR2 ընկերության BankWorld հեռահար բանկային ինքնասպասարկման համակարգի մասին, որը հասանելի կլինի 2016 թվականի վերջին: Այդ նախաձեռնությունն ուղղված է բանկի ռազմավարական նպատակներից մեկի իրականացմանը, մասնավորապես, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հաճախորդներին առաջարկել  նորարար բանկային ծառայությունների  ամբողջական փաթեթ, ինչը ենթադրում է հեռակառավարման բոլոր բանկային ծառայությունների մեկ հարթակ, որը կապահովի հաճախորդների համար բանկային գործառույթնեի կատարման առավելագույն հարմարավետություն: Միևնույն ժամանակ, այս համակարգը կունենա իր ավանդը Հայաստանում հեռակառավարման բանկային ծառայությունների  մշակույթի զարգացման գործում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՔԾ-ն երկու անձի մեղադրանք է առաջադրել բնապահպանության նախկին նախարարի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու քրեական գործի շրջանակներում. գործն ուղարկվել է դատարանՀՔԾ-ն երկու անձի մեղադրանք է առաջադրել բնապահպանության նախկին նախարարի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու քրեական գործի շրջանակներում. գործն ուղարկվել է դատարան
Արցախում վիրավորվել է ժամկետային զինծառայող Գալստյանը. Փաստի առնչությամբ ձերբակալվել է նրա ծառայակիցըԱրցախում վիրավորվել է ժամկետային զինծառայող Գալստյանը. Փաստի առնչությամբ ձերբակալվել է նրա ծառայակիցը
Հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող կտավներ Հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող կտավներ 
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբՎարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ
ՙԱրևիկ՚ ազգային պարկի ղեկավարության թողտվությամբ Մեղրասարի ոսկու հանք  ՍՊԸ  ոսկու արդյունահանման աշխատանքներ է իրականացրել հատուկ պահպանվող տարածքներումՙԱրևիկ՚ ազգային պարկի ղեկավարության թողտվությամբ Մեղրասարի ոսկու հանք  ՍՊԸ  ոսկու արդյունահանման աշխատանքներ է իրականացրել հատուկ պահպանվող տարածքներում
Գլխավոր քարտուղարի տեղակալ.  Եվրախորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանին դատաիրավական ոլորտում կարեւոր բարեփոխումների իրականացման ճանապարհինԳլխավոր քարտուղարի տեղակալ.  Եվրախորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանին դատաիրավական ոլորտում կարեւոր բարեփոխումների իրականացման ճանապարհին
էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակումէներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում
Մնացականյան.  ՀՀ եւ ԵԽ միջեւ 2019-2022 թթ. համագործակցության ծրագիրը լավ գործիք է Հայաստանում բարեփոխումների իրականացման համարՄնացականյան.  ՀՀ եւ ԵԽ միջեւ 2019-2022 թթ. համագործակցության ծրագիրը լավ գործիք է Հայաստանում բարեփոխումների իրականացման համար
Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ շուրջ 10.000 զինծառայողի ընդգրկմամբ
Հայացք Մոսկվայից. Բաքուն եւ Երեւանը պետք է գիտակցեն, որ հակամարտության կարգավորումն իրենց շահերից է բխումՀայացք Մոսկվայից. Բաքուն եւ Երեւանը պետք է գիտակցեն, որ հակամարտության կարգավորումն իրենց շահերից է բխում
Կանխատեսում. ԱՄՆ ուղեղային կենտրոնների կողմից Թուրքիայի դասակարգումը որպես Կանխատեսում. ԱՄՆ ուղեղային կենտրոնների կողմից Թուրքիայի դասակարգումը որպես "անվանական դաշնակից" կմեծացնի Հարավային Կովկասի երկրների նշանակությունը
Բակո Սահակյանը Վարդան Բալայանին ազատել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնիցԲակո Սահակյանը Վարդան Բալայանին ազատել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահինՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին
Նիկոլ Փաշինյան. Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ կուսակցության անդամակցությունը հսկայական պատասխանատվություն էՆիկոլ Փաշինյան. Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ կուսակցության անդամակցությունը հսկայական պատասխանատվություն է
Սուրեն Պապիկյանն ընտրվել է Սուրեն Պապիկյանն ընտրվել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության նախագահ
Արդշինբանկը գործարկել է ամառային ակցիա Visa քարտապանների համար՝ ծանրակշիռ ֆինանսական փոխհատուցում անկանխիկ գործարքների համարԱրդշինբանկը գործարկել է ամառային ակցիա Visa քարտապանների համար՝ ծանրակշիռ ֆինանսական փոխհատուցում անկանխիկ գործարքների համար
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակության անդամները թուրք քաղաքապետերին հրավիրել են խաղերին. հրավերն ընդունվել է
Արարատ Միրզոյան. Աշխարհում առկա բոլոր հակամարտություններին պետք է նայել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունիցԱրարատ Միրզոյան. Աշխարհում առկա բոլոր հակամարտություններին պետք է նայել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ
Բարձրագույն դատական խորհրդի արդեն չորրորդ անդամ Սերգեյ Մեղրյանը հրաժարական է տվելԲարձրագույն դատական խորհրդի արդեն չորրորդ անդամ Սերգեյ Մեղրյանը հրաժարական է տվել
Տիգրան Ավինյանը հուլիսի 13-22-ը գտնվելու է ԱՄՆ-ումՏիգրան Ավինյանը հուլիսի 13-22-ը գտնվելու է ԱՄՆ-ում
Փորձագետ. Սիրիայում իրավիճակը մրրկային կետ է համաշխարհային քաղաքականության մեջ, եւ Հայաստանը չպետք է ներքաշվի այդ խառնարանի մեջՓորձագետ. Սիրիայում իրավիճակը մրրկային կետ է համաշխարհային քաղաքականության մեջ, եւ Հայաստանը չպետք է ներքաշվի այդ խառնարանի մեջ
Ես մտադիր չեմ համակերպվել այն իրողությունների հետ, որոնք նախկինում տիրում էին ՀայաստանումԵս մտադիր չեմ համակերպվել այն իրողությունների հետ, որոնք նախկինում տիրում էին Հայաստանում
Երևանը հայտարարել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպման օրն ու վայրըԵրևանը հայտարարել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպման օրն ու վայրը
Խաղարկվում է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի 250 տոմսԽաղարկվում է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի 250 տոմս
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպել է  Ռոբերտ Քոչարյանի հետՀայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպել է  Ռոբերտ Քոչարյանի հետ
Փոխնախարար. Առաջիկայում կառավարությունմը հանրւոթյան դատին կներկայացնի դատաիրավական համակարգում բարեփոխումներին նպատակաուղղված օրենսդրական միջոցների փաթեթՓոխնախարար. Առաջիկայում կառավարությունմը հանրւոթյան դատին կներկայացնի դատաիրավական համակարգում բարեփոխումներին նպատակաուղղված օրենսդրական միջոցների փաթեթ
Դավիթ Տոնոյան. Պաշտպանության նախարարությունը մտադիր է համագործակցել ապրիլյան պատերազմի իրադարձությունները հետաքննող հանձնաժողովի հետԴավիթ Տոնոյան. Պաշտպանության նախարարությունը մտադիր է համագործակցել ապրիլյան պատերազմի իրադարձությունները հետաքննող հանձնաժողովի հետ
Կանխատեսում. Աշխարհատնտեսությունն ու աշխարհաքաղաքականությունը Հայաստանին թելադրում են մերձեցում Չինաստանի հետԿանխատեսում. Աշխարհատնտեսությունն ու աշխարհաքաղաքականությունը Հայաստանին թելադրում են մերձեցում Չինաստանի հետ
Թուրքագետ. Էրդողանը շարունակում է հաջողությամբ օգտագործել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հակասություններըԹուրքագետ. Էրդողանը շարունակում է հաջողությամբ օգտագործել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հակասությունները
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել Շվոդիայի արտաքին ոլորտի նախարարների հետԱրարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել Շվոդիայի արտաքին ոլորտի նախարարների հետ
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել վերջ դնել ԱՄՆ և Արցախի միջև հարաբերությունների սահմանափակումներինԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել վերջ դնել ԱՄՆ և Արցախի միջև հարաբերությունների սահմանափակումներին
Հունիսի 28-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստՀունիսի 28-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի հետեւողական հավատարմությունը դատական բարեփոխումների իրականացմանըԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի հետեւողական հավատարմությունը դատական բարեփոխումների իրականացմանը
ԳեոՊրոՄայնինգը ֆինանսավորեց ամառային լողավազանի վերակառուցումը Արարատի մարզումԳեոՊրոՄայնինգը ֆինանսավորեց ամառային լողավազանի վերակառուցումը Արարատի մարզում
Արցախի ԱԳՆ հիշեցրել է Ադրբեջանի կողմից Շահումյանի օկուպացման մասինԱրցախի ԱԳՆ հիշեցրել է Ադրբեջանի կողմից Շահումյանի օկուպացման մասին
Սերգեյ Կոպիրկին. Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի արտաքին քաղաքական գործընկերների շրջանումՍերգեյ Կոպիրկին. Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի արտաքին քաղաքական գործընկերների շրջանում
Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ նախաձեռնությամբ ստեղծված հետազոտական խմբի անդամներինՎարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ նախաձեռնությամբ ստեղծված հետազոտական խմբի անդամներին
Հայաստանում կանցկացվի ԱՊՀ ՊՆԽ առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի նիստը
Հուլիսի 7-ին Երևանում մեկնարկում է Հուլիսի 7-ին Երևանում մեկնարկում է "Ոսկե ծիրան" 16-րդ միջազգային կինոփառատոնը
Աշխատանք հանուն երեխաների (Տեսանյութ)Աշխատանք հանուն երեխաների (Տեսանյութ)
Թուրքագետ. Թուրքիայի դեմ դավադրության տեսության կողմնակիցներն առաջվա պես հայերի մեջ սպառնալիք են տեսնումԹուրքագետ. Թուրքիայի դեմ դավադրության տեսության կողմնակիցներն առաջվա պես հայերի մեջ սպառնալիք են տեսնում
Կանխատեսում. Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ներքաշումը կարող է Ղարաբաղը վերածել տարածաշրջանային մեծ հակամարտությանԿանխատեսում. Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ներքաշումը կարող է Ղարաբաղը վերածել տարածաշրջանային մեծ հակամարտության
ԼՂՀ ՊՆ. առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտինԼՂՀ ՊՆ. առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին
Ադրբեջանում ակնհայտորեն Հայաստանում եւ Արցախում իրավիճակի ապակայունացման հույս ունենԱդրբեջանում ակնհայտորեն Հայաստանում եւ Արցախում իրավիճակի ապակայունացման հույս ունեն
Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Գառնիկ Բադալյանը մահացել էԹուրքմենստանում Հայաստանի դեսպան Գառնիկ Բադալյանը մահացել է
Փաշինյան. ՀՀ և ՌԴ միջև օրինակելի հարաբերությունները շարունակում են ամրապնդվել դաշնակցային և ռազմավարական գործընկերության ոգով՝ իշահ մեր ժողովուրդներիՓաշինյան. ՀՀ և ՌԴ միջև օրինակելի հարաբերությունները շարունակում են ամրապնդվել դաշնակցային և ռազմավարական գործընկերության ոգով՝ իշահ մեր ժողովուրդների
Արտգործնախարարը մեկնում է ԲրյուսելԱրտգործնախարարը մեկնում է Բրյուսել
Իշխան Զաքարյան. Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են բնականոն հունովԻշխան Զաքարյան. Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով
Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր ՊուտինինՆախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում մասնակցել է իտալական ցուցահանդեսի բացմանըՆախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում մասնակցել է իտալական ցուցահանդեսի բացմանը
Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացըՓաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը
Մհեր Գրիգորյանն ընդունել է Պյոտր ՍվիտալսկիինՄհեր Գրիգորյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկիին
ՀՀ ֆինանսների եւ գյուղատնտեսության նարկին նախարարներ Գագիկ Խաչատրյանին եւ Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ-ն չի մեկնաբանումՀՀ ֆինանսների եւ գյուղատնտեսության նարկին նախարարներ Գագիկ Խաչատրյանին եւ Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ-ն չի մեկնաբանում
Ժառանգություն. Պետք է ավարտին հասցնել ընտրական օրենսգրքի եւ դրա հետ առնչվող օրենքների փաթեթի տապալված բարեփոխումըԺառանգություն. Պետք է ավարտին հասցնել ընտրական օրենսգրքի եւ դրա հետ առնչվող օրենքների փաթեթի տապալված բարեփոխումը
Ռուսաստանի դեսպան. Մենք ուշադիր, մեծ կարեկցանքով և խնամքով ենք վերաբերվում Հայաստանում ընթացող գործընթացներինՌուսաստանի դեսպան. Մենք ուշադիր, մեծ կարեկցանքով և խնամքով ենք վերաբերվում Հայաստանում ընթացող գործընթացներին
Ռուսաստանի ռազմական կցորդ. ադրբեջանաթուրքական զորավարժությունները հետաքրքիր են միայն վիճակագրության տեսանկյունիցՌուսաստանի ռազմական կցորդ. ադրբեջանաթուրքական զորավարժությունները հետաքրքիր են միայն վիճակագրության տեսանկյունից
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա վարկային քարտի քարտապանների համարՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա վարկային քարտի քարտապանների համար
Կանխատեսում. Երեւանի փախուստը Մոսկվայից քիչ հավանական էԿանխատեսում. Երեւանի փախուստը Մոսկվայից քիչ հավանական է
Արցախի նախագահը կադրային փոփոխություններ է կատարել կառավարությունումԱրցախի նախագահը կադրային փոփոխություններ է կատարել կառավարությունում



Փորձագետներ
Կանխատեսում. ԱՄՆ ուղեղային կենտրոնների կողմից Թուրքիայի դասակարգումը որպես Կանխատեսում. ԱՄՆ ուղեղային կենտրոնների կողմից Թուրքիայի դասակարգումը որպես "անվանական դաշնակից" կմեծացնի Հարավային Կովկասի երկրների նշանակությունը
Կանխատեսում. Երեւանի փախուստը Մոսկվայից քիչ հավանական էԿանխատեսում. Երեւանի փախուստը Մոսկվայից քիչ հավանական է
Բոլոր նրանց, ովքեր կփորձեն ապակայունացնել իրավիճակն Արցախում,  մենք քաղաքավարի ցույց կտանք <իրենց տեղը>Բոլոր նրանց, ովքեր կփորձեն ապակայունացնել իրավիճակն Արցախում,  մենք քաղաքավարի ցույց կտանք <իրենց տեղը>
Կիրո Մանոյան. Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը դեղին քարտ կդառնա Ադրբեջանի համարԿիրո Մանոյան. Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը դեղին քարտ կդառնա Ադրբեջանի համար
Ուկրաինացի վերլուծաբան. Զելենսկու հաղթանակը պուտինյան Ռուսաստանի հերթական աղետալի պարտությունն է ՈւկրաինայումՈւկրաինացի վերլուծաբան. Զելենսկու հաղթանակը պուտինյան Ռուսաստանի հերթական աղետալի պարտությունն է Ուկրաինայում
Հայացք Մոսկվայից. Ղարաբաղի շուրջ բանակցությունների մեկնարկը նոր էջից որոշակի պոզիտիվ է պարունակումՀայացք Մոսկվայից. Ղարաբաղի շուրջ բանակցությունների մեկնարկը նոր էջից որոշակի պոզիտիվ է պարունակում
Մանվել Սարգսյան. Հայաստանում քանդվեց օլիգարխիկ համակարգը, բայց ավտորիտարիզմի վերադարձի վտանգը պահպանվում է (video)Մանվել Սարգսյան. Հայաստանում քանդվեց օլիգարխիկ համակարգը, բայց ավտորիտարիզմի վերադարձի վտանգը պահպանվում է (video)
Հայաստան 2018-2023. Զարգացման հետընտրական սցենարներՀայաստան 2018-2023. Զարգացման հետընտրական սցենարներ
Վլադիմիր Եվսեև. Ռուսաստանը պետք է նախաձեռնություն դրսևորի և բարձրացնի ղարաբաղյան հակամարտության գոտի սպառազինության մատակարարումների նոմենկլատուրայի վերանայման հարցըՎլադիմիր Եվսեև. Ռուսաստանը պետք է նախաձեռնություն դրսևորի և բարձրացնի ղարաբաղյան հակամարտության գոտի սպառազինության մատակարարումների նոմենկլատուրայի վերանայման հարցը
Ասաֆ Հաջիև. Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն արդյունքներ չի տալիս, պետք է փնտրել ղարաբաղյան հարցի այլընտրանքային լուծումներԱսաֆ Հաջիև. Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն արդյունքներ չի տալիս, պետք է փնտրել ղարաբաղյան հարցի այլընտրանքային լուծումներ
Բոլոտ Օթունբաև. Ղրղզստանի և Հայաստանի միջև համագործակցությունն ակտիվորեն կզարգանա Բոլոտ Օթունբաև. Ղրղզստանի և Հայաստանի միջև համագործակցությունն ակտիվորեն կզարգանա
Ժիրայր Սէֆիլյան. <Սասնա ծռերի> պրագմատիզմը՝ ապագայի համար աշխատանքումԺիրայր Սէֆիլյան. <Սասնա ծռերի> պրագմատիզմը՝ ապագայի համար աշխատանքում
Կարապետ Ռուբինյան. Համաժողովրդական ատելությունը «վերադարձի» շանսեր չի թողնում Ռոբերտ ՔոչարյանինԿարապետ Ռուբինյան. Համաժողովրդական ատելությունը «վերադարձի» շանսեր չի թողնում Ռոբերտ Քոչարյանին
Արսեն Խառատյան. Կառուցողական երկխոսությունը փակ թեմաների բացակայության պայմաններում` հարաբերությունների ամրապնդման հիմքԱրսեն Խառատյան. Կառուցողական երկխոսությունը փակ թեմաների բացակայության պայմաններում` հարաբերությունների ամրապնդման հիմք
Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 2)Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 2)
​​​​​​​Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 1)​​​​​​​Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 1)
Կոնստանտին Օրբելյան. Մեկ մարդը շատ բան կարող է անել, առավել ևս, եթե ունի այսպիսի հուսալի գործընկերներԿոնստանտին Օրբելյան. Մեկ մարդը շատ բան կարող է անել, առավել ևս, եթե ունի այսպիսի հուսալի գործընկերներ
Սմբատ Նասիբյան. Պետական մոտեցումը կարող է Հայաստանի տնտեսության թերությունները վերածել առավելություններիՍմբատ Նասիբյան. Պետական մոտեցումը կարող է Հայաստանի տնտեսության թերությունները վերածել առավելությունների
Սերգեյ Մարկեդոնով. Աշխարհաքաղաքական հավասարակշռության որոնման դատապարտված է Հայաստանի ցանկացած ղեկավարություն՝ ներառյալ ստեղծվելիքՍերգեյ Մարկեդոնով. Աշխարհաքաղաքական հավասարակշռության որոնման դատապարտված է Հայաստանի ցանկացած ղեկավարություն՝ ներառյալ ստեղծվելիք
Անդրեյ Սինյակով  - Մենք հավատում ենք, որ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /Ագարակի ՊՄԿ/ «բախտավոր» աստղի տակ է ծնվելԱնդրեյ Սինյակով  - Մենք հավատում ենք, որ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /Ագարակի ՊՄԿ/ «բախտավոր» աստղի տակ է ծնվել
Նիլ Մաքֆարլեյն. Խորհրդային մտածողությունը հիմնական խոչընդոտներից մեկն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհինՆիլ Մաքֆարլեյն. Խորհրդային մտածողությունը հիմնական խոչընդոտներից մեկն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին
Սարո Սարոյան: Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման հարցում գոյություն ունի ուղղակի կապ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնավարման հետՍարո Սարոյան: Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման հարցում գոյություն ունի ուղղակի կապ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնավարման հետ
Կիրո Մանոյան. Ստատուս-քվոն կարող է աշխատել հայերի օգտին միայն ճիշտ օգտագործման՝ Արցախի բնակչության մինչև 250-300 հազար ավելացման դեպքումԿիրո Մանոյան. Ստատուս-քվոն կարող է աշխատել հայերի օգտին միայն ճիշտ օգտագործման՝ Արցախի բնակչության մինչև 250-300 հազար ավելացման դեպքում
Ռասիմ Մուսաբեկով. Ադրբեջանում նախագահական ընտրությունների տեղափոխումը կարող է թույլ տալ Ղարաբաղի շուրջ բանակցություններում բեկման հասնել արդեն այս տարի Ռասիմ Մուսաբեկով. Ադրբեջանում նախագահական ընտրությունների տեղափոխումը կարող է թույլ տալ Ղարաբաղի շուրջ բանակցություններում բեկման հասնել արդեն այս տարի
Վարդան Ոսկանյան: Իրանում վերջին սադրանքների նպատակը Թեհրանի վերադարձն էր միջազգային  պատժամիջոցների ռեժիմին Վարդան Ոսկանյան: Իրանում վերջին սադրանքների նպատակը Թեհրանի վերադարձն էր միջազգային  պատժամիջոցների ռեժիմին 
Սերգեյ Մարկեդոնով. 2017 թվականը Հարավային Կովկասում արժանի է փորձագիտական շրջանակների սևեռուն ուշադրությանՍերգեյ Մարկեդոնով. 2017 թվականը Հարավային Կովկասում արժանի է փորձագիտական շրջանակների սևեռուն ուշադրության
Ռուսաստանի դեսպան. Հուսով ենք` Հայաստանը կարող է դառնալ հենց այն «համագործակցության կամուրջը՚ ԵՄ և ԵԱՏՄ միջև, Արևմուտքի և Արևելքի միջևՌուսաստանի դեսպան. Հուսով ենք` Հայաստանը կարող է դառնալ հենց այն «համագործակցության կամուրջը՚ ԵՄ և ԵԱՏՄ միջև, Արևմուտքի և Արևելքի միջև
Մանվել Սարգսյան. 25 տարվա ընթացքում Հայաստանում մարդիկ աստիճանաբար  գիտակցել են, որ զբաղվում են դատարկ բաներովՄանվել Սարգսյան. 25 տարվա ընթացքում Հայաստանում մարդիկ աստիճանաբար  գիտակցել են, որ զբաղվում են դատարկ բաներով
 Ալեքսեյ Կոլոմիեց. Ի տարբերություն Միխայիլ Սահակաշվիլիի` Յուլիա Տիմոշենկոյի  ճանապարհը դեպի Ուկրաինայի նախագահի պաշտոն, գործնականում, բաց է Ալեքսեյ Կոլոմիեց. Ի տարբերություն Միխայիլ Սահակաշվիլիի` Յուլիա Տիմոշենկոյի ճանապարհը դեպի Ուկրաինայի նախագահի պաշտոն, գործնականում, բաց է
Արկադի Տեր-Թադևոսյան. Արցախի և Հայաստանի հետ ցանկացած փոխզիջումային պայմանավորվածություն անձամբ Ալիևի համար հավասարազոր է ինքնասպանությանԱրկադի Տեր-Թադևոսյան. Արցախի և Հայաստանի հետ ցանկացած փոխզիջումային պայմանավորվածություն անձամբ Ալիևի համար հավասարազոր է ինքնասպանության
Մեկնաբանվողներ
Երեխաների պաշտպանության օրվա առթիվ գյումրեցի 5 բազմազավակ ընտանիք բնակարան ստացավ  (video)Երեխաների պաշտպանության օրվա առթիվ գյումրեցի 5 բազմազավակ ընտանիք բնակարան ստացավ  (video)
Լեհ դիվանագետ. ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության համար, նախ, հարկավոր է կողմնորոշվել, թե ինչ է ԵԱՏՄ-նԼեհ դիվանագետ. ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության համար, նախ, հարկավոր է կողմնորոշվել, թե ինչ է ԵԱՏՄ-ն
Արցախի մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ վերահաստատում են միացյալ Հայոց ինքնիշխան պետության մաս լինելու քաղաքական վճռականությունըԱրցախի մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ վերահաստատում են միացյալ Հայոց ինքնիշխան պետության մաս լինելու քաղաքական վճռականությունը
ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է դիմել կոշտ միջոցների հակապատվաստումային կոչերը ճնշելու համարՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է դիմել կոշտ միջոցների հակապատվաստումային կոչերը ճնշելու համար
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր. Արդարադատության համակարգը շատ զգայուն է, և դրանում ցանկացած հեղափոխական միջամտություն կարող է ռիսկային լինելԱրդարադատության ակադեմիայի ռեկտոր. Արդարադատության համակարգը շատ զգայուն է, և դրանում ցանկացած հեղափոխական միջամտություն կարող է ռիսկային լինել
Ամերիկացի փորձագետը քննադատել է Փաշինյանի քաղաքականությունըԱմերիկացի փորձագետը քննադատել է Փաշինյանի քաղաքականությունը
ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել ՀՀ առաջին նախագահի հայցովՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել ՀՀ առաջին նախագահի հայցով
Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում ժողովրդի կողմից որոշակի հանձնարարականներ է ակնկալումՆիկոլ Փաշինյանը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում ժողովրդի կողմից որոշակի հանձնարարականներ է ակնկալում
ՀՀ վարչապետ. Ես կներկայացնեմ իմ տված խոստումների կատարման ողղությամբ մեր իրականացրած աշխատանքըՀՀ վարչապետ. Ես կներկայացնեմ իմ տված խոստումների կատարման ողղությամբ մեր իրականացրած աշխատանքը
Բաքուն Երևանին  կոչ է արել պրագմատիկ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործումԲաքուն Երևանին  կոչ է արել պրագմատիկ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում
Ասաֆ Գաջիև. Երբ մեզ սպառնում են, մենք չենք կարող չարձագանքելԱսաֆ Գաջիև. Երբ մեզ սպառնում են, մենք չենք կարող չարձագանքել
Հայացք Բաքվից. Ղարաբաղյան փակուղուց ելքն Ալանդյան մոդելում է, այլ ոչ թե՝ անիմաստ բանակցություններումՀայացք Բաքվից. Ղարաբաղյան փակուղուց ելքն Ալանդյան մոդելում է, այլ ոչ թե՝ անիմաստ բանակցություններում
Տիգրան Ավինյանը՝ Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու մասին. Որեւէ ոլորտում, այդ թվում ՝ մշակույթի, արտոնյալներ լինել չեն կարողՏիգրան Ավինյանը՝ Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու մասին. Որեւէ ոլորտում, այդ թվում ՝ մշակույթի, արտոնյալներ լինել չեն կարող
Վերլուծաբան. Երուսաղեմում հայկական դեսպանատան բացումը փայլուն մարտավարական քայլ կդառնաՎերլուծաբան. Երուսաղեմում հայկական դեսպանատան բացումը փայլուն մարտավարական քայլ կդառնա
Փաշինյանը դիմում է քաղաքացիներին. 11 հազար 281 հայրենակիցները պետք է զրկվեն նպաստից, թե՞ ոչՓաշինյանը դիմում է քաղաքացիներին. 11 հազար 281 հայրենակիցները պետք է զրկվեն նպաստից, թե՞ ոչ
Մայիլյան. Վերջին 27 տարիներին բանակցային սեղանին գտնվող առաջարկներն ու սկզբունքները հնացած են և վերանայման կարիք ունենՄայիլյան. Վերջին 27 տարիներին բանակցային սեղանին գտնվող առաջարկներն ու սկզբունքները հնացած են և վերանայման կարիք ունեն
Սկսվել է Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումըՍկսվել է Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը
Ավիգդոր Էսկին. Իսրայելում բացվում է Հայաստանի դեսպանատուն. սա բեկում էԱվիգդոր Էսկին. Իսրայելում բացվում է Հայաստանի դեսպանատուն. սա բեկում է
Ալեն Սիմոնյանը հայտարարում է Հայաստանի նոր օրհներգի տեքստի մրցույթԱլեն Սիմոնյանը հայտարարում է Հայաստանի նոր օրհներգի տեքստի մրցույթ
Կանխատեսում. Հայաստանի ՆԱՏՕ-ական հեռանկարներին կարող է իրականություն հաղորդել միայն Ադրբեջանին Ղարաբաղի հանձնումըԿանխատեսում. Հայաստանի ՆԱՏՕ-ական հեռանկարներին կարող է իրականություն հաղորդել միայն Ադրբեջանին Ղարաբաղի հանձնումը
Մյունխենում Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետՄյունխենում Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ
Երևանում առաջին անգամ կանցկացվի «Երևան ՈւրբանԱրթ -  2019ե փառատոնըԵրևանում առաջին անգամ կանցկացվի «Երևան ՈւրբանԱրթ -  2019ե փառատոնը
Ինեսսա Գաբայանն ազատվել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնիցԻնեսսա Գաբայանն ազատվել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեղծվեւմ է Հայաստանի կառավարությանն առընթեր կադրային բանկՍտեղծվեւմ է Հայաստանի կառավարությանն առընթեր կադրային բանկ
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստների նկատմամբ ճնշում չի նկատելՄԱԿ-ի հատուկ զեկուցողն Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստների նկատմամբ ճնշում չի նկատել
Ստեփանակերտ. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ջոն Բոլթոնի սպասումները տարբեր պատճառներով անիրական ենՍտեփանակերտ. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ջոն Բոլթոնի սպասումները տարբեր պատճառներով անիրական են
Մեծ Բրիտանիայի դեսպան. Մենք հուսով ենք, որ այս ընտրություններում չի լինի ատելություն և այլատյացություն, ինչը կարող էր դիտվել անցյալումՄեծ Բրիտանիայի դեսպան. Մենք հուսով ենք, որ այս ընտրություններում չի լինի ատելություն և այլատյացություն, ինչը կարող էր դիտվել անցյալում
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մտքերի գագաթնաժողովի գլխավոր գործընկեր Թիերի Մալերեթի հետՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մտքերի գագաթնաժողովի գլխավոր գործընկեր Թիերի Մալերեթի հետ
Քարահունջի պահպանման քաղաքացիական շարժման ակտիվիստների բաց նամակը Նիկոլ ՓաշինյանինՔարահունջի պահպանման քաղաքացիական շարժման ակտիվիստների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
Երկիր Ծիրանի. Հայկ Մարությանը գլխավոր խորհրդական է նշանակել մի մարդու, ով մասնակից է եղել նախկին իշխանությունների կողմից իրականացված թալանին և ապօրինություններինԵրկիր Ծիրանի. Հայկ Մարությանը գլխավոր խորհրդական է նշանակել մի մարդու, ով մասնակից է եղել նախկին իշխանությունների կողմից իրականացված թալանին և ապօրինություններին
Փնտրել ըստ օրերի