Անապահով ընտանիքից 15-ամյա պատանին օգնության կարիք ունի:
Ինչպես նշվում է ՙՆվիրիր ինձ կյանք՚ նախաձեռնության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ, 15-ամյա Հենրիկ Համբարձումյանին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ճանաչում էին բոլորն, ովքեր վաղ առավոտյան շտապում էին գործի ոտքով կամ ավտոմեքենայով: Նա ամեն առավոտ, դեռ լույսը չբացված, տատիկի ու մայրիկի հետ մաքրում էր Երևանյան փողոցները, որ կարողանար օգնել ընտանիքին` հոգալու կենցաղային ծախսերը: Հենրիկին սակայն վերջին ամսվա ընթացքում էլ ոչ ոք չէր տեսնում. պարզվել է, որ երեխան տառապում է սուր լիմֆոբլաստային լեյկոզ հիվանդությամբ և այժմ գտնվում է ՙՅոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՚: Նրա բուժման համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ դեղորայք, սակայն սոցիալապես անապահով պայմաններում ապրող ընտանիքը չի կարողանում նույնիսկ նրա ամենօրյա անհրաժեշտ դեղորայքի ծախսերը հոգալ: Նրան օգնելու համար բացվել է հաշվեհամար ԻնեկոԲանկում ՀՀ 2050057830501002, տատիկի` Վիկտորիա Համբարձունյանի անունով: Ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 094-644551 տատիկ, 096-481310 մայրիկ: