ՎՏԲ-Հայաստան Բանկն ու MasterCard միջազգային վճարային համակարգն ամփոփեցին
«Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիան, որին մասնակցելու հնարավորություն են ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus/Maestro®,
MasterCard Standard®, ինչպես նաև Gold®
MasterCard պրեմիում դասի քարտապանները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, քարտի միջոցով վճարելով ցանկացած
գումարի ապրանքի կամ ծառայության դիմաց Հայաստանի տարածքում կամ արտասահմանում,
ինչպես նաև համացանցի միջոցով գնումներ կատարելիս, քարտապանները կարող էին
մասնակցել 100 նվերների և գլխավոր մրցանակի` Peugeot 107 AT ավտոմեքենայի
խաղարկությանը: Մարքետինգային արշավն անցկացվել է 2014թ. ապրիլի 15-ից հունիսի
30-ը:
Ըստ ակցիայի պայմանների`
ՎՏԲ-Հայաստան Բանկի առևտրի և սպասարկման կետերում կատարած ամեն 1000 ՀՀ դրամի
գործարքի դիմաց հաճախորդները կուտակել են 2 բոնուսային միավոր, իսկ ՀՀ տարածքում և
արտասահմանում այլ առևտրի և սպասարկման կետերում կատարած նույն գումարի գործարքի
դիմաց` 1 բոնուսային միավոր:
Ակցիայի ամփոփմանը
ամենաշատ միավորներ հավաքած 100 մասնակիցներ, մասնակցեցին նվերների խաղարկությանը`
«-1%» արտոնյալ պայմանով վարկ ստանալու 50 հավաստագրեր և «+1%» արտոնյալ պայմանով
ավանդ ձևակերպելու50 հավաստագրեր: Նույն այդ մասնակիցների միջև խաղարկվեց նաև
գլխավոր մրցանակը` Peugeot 107 AT ավտոմեքենան, որը շահեց բանկի հաճախորդ Սոնա
Ծառուկյանը:
«Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիան
ցույց տվեց հաճախորդներին MasterCard քարտերով վճարումների առավելությունները
Հայաստանի տարածքում և արտասահմանում, այն նպաստեց բանկի հաճախորդների շրջանում
անկանխիկ վճարումների մասնաբաժնի ավելացմանը: Մենք համագործակցում ենք
MasterCard-ի հետ 2013թ.-ից, իսկ բանկի կողմից թողարկված MasterСard քարտերը
ներառված են ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատների ցանցում, և այդ քարտապանները կարող
են կանխիկացնել իրենց միջոցները խմբի ներկայության բոլոր երկրներում նույն
պայմաններով, ինչ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում»,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի
Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
«Ակցիան կայացավ
արձակուրդային սեզոնի սկզբում, և մենք վստահ ենք, որ շատ քարտապաններ հաճույքով են կատարել վճարումներ
հայրենիքում և ճամփորդելիս, որպեսզի կուտակեն միավորներ և շահեն հետաքրքիր
նվերներ: Մեր գործընկերոջ` ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ միասին մենք ակցիայի միջոցով
սևեռեցինք քարտերի հիմնական օգտագործողների և բանկի նոր հաճախորդների
ուշադրությունը այն բանի վրա, թե ինչքան հասարակ ու հարմար է կատարել վճարումներ
գնումների և ծառայությունների դիմաց MasterCard միջազգային վճարային համակարգի
քարտերով», - նշել է Հայաստանում, Բելառուսում ու Ղազախստանում MasterCard-ի
կառավարիչ-տնօրեն Ալեքսանդր Դունաևը:
Ըստ ԱրմԻՆֆո
գործակալության` «Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում» վերլուծության Տեղեկագրի,
ակտիվ քարտերի թվով ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկային
համակարգի առաջատարը: (ավելի քան 323 հազար քարտ), սպասարկելով տեղական ArCa,
ինչպես նաև թողարկելով և սպասարկելով միջազգային քարտեր Visa քարտերը, իսկ 2013
թվականից` նաև MasterCard համակարգի քարտերը: 2014-ի ապրիլի 1 – ը բանկն արդեն
հասցրել է թողարկել մոտ 3 հազար MasterCard: Կենսաթոշակային քարտերի թվով նույնպես
բանկը հանդիսանում է համակարգի առաջատարը (ավելի քան 75 հազար քարտ): Պլաստիկ
գործարքների ծավալներով նույնպես բանկն առջևում է` ավելի քան 140 մլրդ դրամ,
2013-ին աճելով 22%, ընդ որում, նշված ծավալի 135 մլրդ դրամը կազմել են
բանկոմատային գործարքները: Բանկն ունի 137 բանկոմատ և 257 սեփական POS-տերմինալ:
Նշենք,
որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել
2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100%
բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ
շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա
դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: