ԱՊՀ
հիման վրա Մաքսային, Եվրասիական միության ինտեգրացիոն նախագծից Ռուսաստանի
հրաժարվելու մասին առայժմ խոսք չի գնում: Մոսկվայի խնդիրն այն է, որ կորցնում է
Ուկրաինային այդ նախագծերում: Այդպիսի կարծիք է հայտնել Ուկրաինական
քաղաքականության ինստիտուտի գիտքարտուղար Ալեքսեյ Պոլտորակովը, առցանց
հարցազրույցում պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության այն հարցին, թե արդյոք
հետխորհրդային տարածքում ազդեցության փաստացի վերականգնման նախագծից Կրեմլի
հրաժարվելը կխթանի ապաինտեգրման գործընթացները Ռուսաստանի տարածքում:
«Ղրիմը, որպես այդպիսին` դոտացիոն, խնդրահարույց և այլն,
Ռուսաստանին հարկավոր չէ: Մոսկվային հարկավոր է Ուկրաինան կամ, առնվազն, նրա
նկատմամբ լուրջ վերահսկողություն` ՆԱՏՕ-ից նրան հեռու պահելու և ԵՄ հետ ինտեգրումն
արգելակելու տեսքով: Ռուսաստանի հետ մեր դիմակայությունում մեր փորձագիտական
հանրությունն ի սկզբանե ակնկալում էր Արևմուտքի լուրջ աջակցությունը, նախևառաջ`
տնտեսական և ուժային, սակայն բավականին արագ նրանից հիասթափվեց` ստանալով
ակնկալվածից էապես պակաս», - ընդգծել է փորձագետը: Այդուհանդերձ, նրա կարծիքով,
Ուկրաինայի հասարակության մեծ մասի ներքին հնամախմբումն ակնհայտ է: Ավելին, հենց
դա է օգնում նորմայի սահմաններում պահպանել ներքին իրավիճակն Ուկրաինայում:
Հայաստանի
և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար
փորձագետների համատեղ առցանց մամուլի ասուլիսները կազմակերպվում են «Միմյանց
վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության
հաստատում առաջին ձեռքից ստացվող տեղեկատվության միջոցով» նախագծի
շրջանակում: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և
ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծին աջակցում
են Հայաստանում և Ադրբեջանում Մեծ
Բրիտանիայի դեսպանությունները: