Beeline-ը և ՙԴասական երաժշտության զարգացման՚ հիմնադրամն ամփոփեցին 2014թ–ի համագործակցության արդյունքները: Համագործակցության շրջանակում իրականացվել է 70 համերգ և 25 վարպետության դասª ուղված դասական երաժշտության տարածմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Եռյակի համերգներին այցելել են ավելի քան 15.000 հանդիսատես, իսկ վարպետության դասերինª երաժշտական դպրոցների և բուհերի 150-ից ավել աշակերտ և ուսանող:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներնª եռյակի երաժիշտներն, այս տարի նույնպես մեծ հաջողություններ են ունեցել բազմաթիվ միջազգային բեմերում: 2014թ.-ին Խաչատուրյանի անվան եռյակը համերգային շրջագայություն է ունեցել Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ–ում: Երաժիշտներից յուրաքանչյուրը մեծ ավանդ ունի հիմնադրամի շնորհալի երիտասարդների կրթման գործում, օգնելով երաժշտական դպրոցների սաներին ձեռք բերել գիտելիքներ և փորձ անմիջապես նշանավոր երաժիշտներից:
ՙԲոլոր ժամանակներում արվեստը զարգանում է մեծամասամբ բարերարների աջակցության շնորհիվ: Beeline-ն իր բարեգործական ծրագրերում մշտապես մեծ ուշադրության է դարձնում արվեստին£ Մեր ուշադրության կենտրոնում են հատկապես տաղանդավոր երիտասարդները, ովքեր արժանապատվորեն կշարունակեն հայկական դասական երաժշտության փառավոր ավանդույթները: Այսօր, ամփոփելով 2014 թվականը, մենք հպարտությամբ կիսվում ենք կատարված աշխատանքի արդյունքներով, և ուրախ ենք, որ մեր ընդհանուր գործը նպաստում է երիտասարդ սերնդի մշակութային զարգացմանըª դրանով իսկ դարձնելով մեր կյանքն ավելի լավը՚, - նշել է Հայաստանում Beeline-ի լխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Եռյակի թավջութակահար Կարեն Քոչարյանը նշել է. ՙՏեսնելով մեր գործունեության արդյունքներըª դժվար է փոխանցել այն ամենն, ինչ մենք զգում ենք: Beeline-ի և ՙԴասական երաժշտության զարգացման՚ հիմնադրամի համագործակցությունը շարունակվում է արդեն 4 տարի և այդ ընթացքում իրականացվել են մի քանի տասնյակ տարբեր միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մենք բարձր ենք գնահատում Beeline–ի ուշադրությունը և ցանկությունը երիտասարդ տաղանդավոր երաժիշտների կրթման հարցում և համոզված ենք, որ սա բավական լուրջ քայլ է դասական երաժշտության զարգացման և տարածման գործում՚:
Խաչատրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես ՙԱրսիկա՚: Համույթը հանդես է եկել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ավստրիայում, Չինաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում: Տրիոն համերգներով հանդես է եկել այնպիսի համերգասրահներում, ինչպիսին են` Musikverein Վիեննայում, Laiezhalle Համբուրգում, Gewandhaus Լայպցիգում, Gasteig-Philharmonie Մյունխենում£ Մասնակցել է Լոզանում «Schubertiadeե, Կոստա-Ռիկայում «Festival de las Artesե, Մեքսիկայում «Festival International Cervantinoե փառատոներին:
2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե րիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:
«Դասական երաժշտության զարգացմանե հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ–ին£ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր£